20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայ-ռուսական ռազմական խմբավորման պայմանագիրը կբարձրացնի ՀՀ անվտանգությունը (վիդեո)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հայտնեց, որ նախարարն արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում, ստորագրվել է հայ-ռուսական զորամիավորման վերաբերյալ պայմանագիրը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ սա բխում է մեր պետության ռազմական անվտանգության շահերից, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները  տարիներից են գալիս. «Ռուսական ռազամաբազան է այն անվտանգության երաշխիքներից մեկը, որը պաշտպանելու է Հայաստանն արտաքին մարտահրավերներից»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է քաղաքագիտական շրջանակներում արվող տեսակետներին, թե այս զորամիավորումը կարող է լարել Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ, ապա ՀՀԿ խոսնակը նախ ընդգծեց, որ  խաղաղ ժամանակներում այդ զորախումբը ղեկավարելու է հայազգի սպան, իսկ այդ տեսակետները նա որակեց որպես հեքիաթ ու անգրագիտություն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ