14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ալիևը նման է ինքնագոլ խփող ֆուտբոլիստի» (վիդեո)

«Այդ հայտարարությունն ինձ հիշեցնում է ինքնագոլ խփող ֆուտբոլիստի, որովհետև տարիներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը հեքիաթներ է ձոնում, որ Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, բայց արի ու տես, որ երեկ հայտարարեց, որ Ադրբեջանն ունի մի քանի տասնամյակի պատմություն, սա ոչ այլ ինչ է, քան ինքնագոլ, ոչինչ պատահում է»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Հիշեցն ենք, որ

Լուկաշնեկոյի` Բաքու կատարած այցի ամենավառ դրվագներից մեկն էլ, նրա պատվին կազմակերպված ընդունելությունն էր, որի ընթացքում Իլհամ Ալիևն իր բելառուս գործընկերոջն է շնորհել իր հոր` Հեյդար Ալիևի անունը կրող շքանշանը: «Խորհրդանշական է, որ այսօր Հեյդար Ալիևի ստեղծած պետությունում` Ադրբեջանում, նրա ընկերոջը` եղբայրական Բելառուսի նախագահին, շնորհվում է Հեյդար Ալիևի անունը կրող շքանշանը, ադրբեջանական պետության բարձագույն պարգևը»,- շքանշանը Լուկաշենկոյին հանձնելուց առաջ հայտարարել է Ալիևը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ