Արթուն մնացեք
Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ։ Ղկ 21:36
Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ։ Ղկ 21:36
«Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. 12։15)։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, հնարավոր է, երկու խաղով որակազրկվի: Այս մասին հայտնում է հայտնում է «The Telegraph»-ը: Պորտուգալացի մարզիչը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում ջրի շիշը նետել էր խաղադաշտ՝ որպես իր թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ստացած դեղին քարտին անհամաձայնության նշան: Հանդիպման մրցավարը անմիջապես հեռացրել էր Մոուրինյոին պահեստայինների գոտուց:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 27-ին, ժամը 11.50-ին, Երևանի Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ալեքսան Ա.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի կարգադրությամբ թեմում նոր նշանակումներ են կատարվել: Ս.թ. նոյեմբերի 5-ից Արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ազատվել է Վառնայի <<Ս. Սարգիս>> եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից և նշանակվել թեմի փոքր ծխերի` Դոբրիչի, Շումենի, Սիլիստրայի, Սլիվենի, Խասկովոյի, Ստարա Զագորայի և Պազարջիկի հայկական եկեղեցիների այցելու հովիվ: Միաժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն […]
«Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է»: Պարույր Սևակ
Ուրախների եւ հնարամիտների ակումբի 55-ամյակին նվիրված մրցաշարի ժամանակ հումորիստ Միխայիլ Գալուստյանը նմանակեց Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին։ Երկրպագուները, ներկաները անչափ հավանել էին համարը, անգամ դահլիճում նստած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողացավ զսպել ծիծաղը։ Բայց ահա Գալուստյանի երկրպագուներն անհանգստացած են նրա համար։ Սոցկայքերում նրանք գրել են, որ Քադիրովը կարող է վնասել Գալուստյանին՝ նմանակման համար։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Վեսթ Հեմի» հետ: Մանչեսթերյան ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին: Տեսանյութում ներկայացված են Մխիթարյանի գործողությունները «Վեսթ Հեմի» հետ խաղում: Խաղի մեջ ակտիվ մտած Մխիթարյանը դրվագներից մեկում մոտ էր գոլ խփելուն, սակայն նրա […]
Նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ Ռոստով քաղաքում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ զինված ուժերի ձևավորման և կայացման գործում մեծ դերակատարություն ունեցող գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի և գեներալ-գնդապետ Լև Շուստկոյի հիշատակին, ծաղիկներ է դրել նրանց հիշատակին տեղադրված հուշատախտակների […]
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում Գյուլիքևխյան փողոցի՝ Գալշոյան փողոցից դեպի Գայի պողոտա ուղղության միակողմանի երթևեկության հատվածի մի մասում՝ մինչև Բակունցի փողոցի խաչմերուկ, կառանձնացվի հատուկ գոտի՝ միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հակառակ ուղղությամբ երթևեկության համար:
























