27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրեական գործեր` գործող պաշտոնյաների դեմ. Հայկական Ժամանակ

AGBUtalk110 միջոցաոման ժամանակ Կարապետյանին ուղղվեց մի հարց, որը կարծես թե դուրս էր այս լսարանի հետաքրքրություններից, համենայնդեպս ձեւակերպումներն ակնհայտ տարբերվում էին: Հարցը ընթերցեց ներկաներից մի աղջիկ.

«Պարոն վարչապետ, Հանրապետական կուսակցությանն անդամակցության հայտ ներկայացնելով, դուք պլանավորում եք ընտրել այդ կուսակցությունը որպես ներքաղաքական և վարչական հիմք առաջիկա ընտրություններում եւ գործունեության մեջ: Հաշվի առնելով կուսակցության օբյեկտիվորեն բավականին ցածր վարկանիշը, ինչպիսի՞ մեխանիզմներ եք պլանավորում կիրառել այն արմատապես փոխելու համար, օրինակ` քրեական գործեր հարուցել ապօրինի գործող իշխանավորների դեմ եւ այլն»:

Կարապետյանը նախ հետաքրքրվեց, թե արդյոք հարցի հեղինակն այդ աղջի՞կն էր, և դրական պատասխան ստանալով, հարցրեց. «Բա ինչի՞ եք կարդում»: Նշենք, որ նման դեպքերում ընդունված պրակտիկա է` բանախոսի գրասենյակն իր համար այդ պահին ամենակարեւոր հարցը նախապես մշակում է եւ հնչեցնելու համար փոխանցում է որևէ հարմար անձի: Արդյո՞ք սա այդ դեպքն էր: Չենք կարող պնդել, բայց պատասխանը հուշում է, որ, ըստ էության` այո:

«Քրեական գործեր, ապօրինի հարստացում եւ այլն, դա մի գործընթաց է, որ ես անելու էի անկախ նրանից ՀՀԿ մտնելու եմ, թե` չէ, որովհետև դրա անհրաժեշտությունն այսօր հասարակության մեջ կա»,- ասաց Կարեն Կարապետյանը, և շարունակեց, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի երաշխիքը կուսակցության փոխվելու մեջ է:

«Ես նկատել եմ իրենց մեջ ցանկություն առաջին հերթին փոխվելու և փոխելու: Կստացվի՞, ժամանակը ցույց կտա, բայց դրա անհրաժեշտությունը կա»: Կարապետյանը, փաստորեն, ՀՀԿ վարկանիշը բարձրացնելու համար պատրաստվում է քրեական գործեր հարուցել գործող որոշ իշխանավորների դեմ, եւ որպես ՀՀԿ առաջին փոխնախագահ պատրաստվում է փոխել այդ կուսակցությունը:

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ