19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խաղի նոր կանոններով

«Ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսությունից»,-այսօր Ազգային ժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս սուտ որակեց լուրերը, որ չի ցանկանում աշխատել «Դաշնակցական» նախարարների հետ, մանավանդ Դավիթ Լոքյանի: «Ինձ համար այս պահին ավելի կարևոր է, թե ինքն ինչ տեսլական ունի՝ իր ճյուղերի հետ կապված, քան ինքն որ կուսակցությանն է պատկանում»: […]

Մանչեսթեր Սիթի- Բորուսիա հանդիպումը կկայանա այսօր

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» Մյունխենգլադբախ հանդիպումը հետագվել էր: Պատճառը Մանչեսթերում տեղացած հորդառատ անձրևն էր: Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 14-ին: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:

Հայ ընտանիքը ավտովթարի է ենթարկվել Կրասնոդարի շրջանում․ կան զոհեր

Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Կուբանում՝ Նովորոսիիսկ-Կերչենյան ճանապարհին, որի արդյունքում հայ բազմազավակ ընտանիք է տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, մեքենան մեծ արագությամբ բախվել է ավտոբուսին, հայտնում է ИА KrasnodarMedia-ն։ Մեքենայում հայ ընտանիք է եղել՝ ծնողներն ու 4 երեխաները։ Ընտանիքի հայրն ու 13-ամյա երեխան տեղում մահացել են, մյուսները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այլ մանրամասներ […]

23 ամյա Ինեսան անհայտ կորած է

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, […]

Սարի թաղի գործով մեղադրվող Վահագն Ղումաշյանի խափանման միջոցը փոխվել է

Երեւան քաղաքի Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգությունների գործով վերացվել էմեղադրյալ  Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների Սարի թաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ կատարելու դեպքի առթիվ […]

Այլ ձև գոյություն չունի. ինչպես է աշխատելու Կարեն Կարապետյանը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատաուր Քոքոբելյանի հարցը ևս ուղղված էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա ՀՀ-ում մեծ խնդիր համարեց ստվերն ու մենաշնորհները և հարցրեց, թե ինչպես է տեսնում այս խնդրի լուծումը նոր վարչապետը:  Մինչ հարցին պատասխանելը՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Առաջարկում եմ՝ գուցե ավելորդ է հնչեցնել, բայց հայտարարում եմ, որ նման բանաձևով եմ ուզում աշխատել, […]

Օրեր առաջ աչքերը կարած կալանավորը մտափոխվել է

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալը, որ օրեր առաջ կարել էր աչքերի կոպերը, քանդել է կարերը: Այս մասին հայտնում են ՔԿՎ մամուլի ծառայությունից: ՔԿՎ-ից հայտնեցին, որ տղամարդը կարերը քանդել է նախօրեին: Նա բողոքում էր իր տեսակցության սահամնափակումներից: ՔԿՎ-ից հայտնեցին, որ լրացրել էր նրա ամսական տեսակցությունների թիվը, հերթական տեսակցությունից հետ ուներ տույժ, այդ պատճառով չի թույլատրվել արտահերթ տեսակցություն:

Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր. Կարեն Կարապետյան

«Հետաքրքրությունը մեծ է նորանշանակ վարչապետի նկատմամբ, և որևիցե մեկս ծանոթ չենք նրա ծրագրերին, կցանկանայինք կորզել մի փոքր հարցեր, եթե դա հնարավոր է»,-այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա նաև հարցրեց, թե որոնք են լինելու վարչապետի առաջնային քայլերը, շարունակելու է նախկին վարչապետի ծրագրային դրույթներն իրականցնել, ինչպես օրինակ պայքար կոռուպցիայի դեմ, մենաշնորհներ և […]

Ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին շատ ավելի ցածր աշխատավարձով. Կ. Կարապետյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց տեղեկատվություն տալ այն մասին, թե եթե նրան որոշ ժամանակ անց ռուսական լավագույն ընկերություններից առաջարկվի տնօրենների խորհրդում բավական բարձր աշխատավարձով աշխատանք կհամաձայնի և կփոխի աշխատավայրը, իսկ եթե ոչ ապա արդյոք նա տիրապետում է ՀՀ բյուջեի միջոցների գոյացմանը և այլ […]

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարը քննադատել է Թուրքիային

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հյուսեինը քննադատել է Թուրքիային՝  ՄԱԿ-ի միջազգային դիտորդների գործունեությունը խոչընդոտելու համար: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ սեպտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ելույթ ունեցած Ռաադ Հյուսեինը նշել է, որ որոշ երկրներ Հյուսիսային Կորեայի նման բռնատիրական կարգերի և ներքին պատերազմների թատերաբեմ են դարձել: Ըստ ՄԱԿ-ի կոմիսարի՝ այդպիսի երկրների թվին են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված