08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

2,5 տարվա ազատազրկո՞ւմ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը:

Նշենք, որ դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին:

Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը պահանջեց երկուսուկես տարվա ազատազրկում ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի համար:
Մեղադրական ճառում Դոլմազյանը հիմնավորեց, որ ակտիվիստը Ամանորի գիշերը բռնություն է գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, տոնածառի հագուստով Երևանում շրջող ակտիվիստի պատճառով: Երեք անձ բերման էր ենթարկել, որոնցից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, կալանավորվել էր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ