29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պերմյակովի դատավճիռը կհրապարակի դեկտեմբերի 19-ին

Վերաքննիչ դատարանը հաստատել է Վալերի Պերմյակովի գործով բողոքի քննությունը։ Դատական նիստը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանը նշել է , որ վճիռը կկայացվի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10-ին։

 

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։ Նախորդ դատական նիստում ներկայացվեց Պերմյակովի հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվում է բողոքից եւ չի ուզում մասնակցել դատական նիստին։ Սակայն փաստաբանի միջնորդությամբ որոշվել էր ստուգել ամբաստանյալի դիրքորոշումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ