01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Մարդիկ պիտի իմանան, որ այդքան անհասանելի բան չէ ճարտարապետությունը»

 

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ կոմիտեն միջազգային համագործակցության առումով մի քանի ռազմավարական ուղղությամբ է աշխատում և աշխատելու:

Առաջինը վերաբերում է այն հնարավոր միջոցներին, որոնցով հնարավոր է կապ հաստատել արտասահմանյան գործընկերների հետ` փորձի փոխանակման համար: Այդ նպատակով Շվեցարիայի դեսպանատան հետ կա համագործակցություն, որի առաջին արդյունքը կլինի այն, որ համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Մարիո Բոթան կլինի Հայաստանում. «Դա բավական մեծ իրադարձություն կլինի տարածաշրջանի մասնագետների համար, մասնավորապես Իրանի»,-ասաց Մինասյանը:

Մյուս ուղղությունն ավելի ճիշտ գնահատումն է այն մասնագիտական հնարավորությունների, որ կա Հայաստանում և որ կարելի է առաջարկել տարբեր երկրներին: Մեր զրուցակցի տեղեկացմամբ` հետաքրքիր ծրագրեր են նախատեսվում նաև Ճապոնիայի դեսպանատան հետ:

«Իրանի հետ անցյալ տարի բավական ակտիվ գործունեություն է եղել, ստորագրվել է հուշագիր Իրանի ճարտարապետների միության հետ: Արդյունքում, հույս ունենք, որ կունենանք 2 իրանահայ հայտնի ճարտապետների` Փոլ Աբգարի և Վարդան Հովհաննիսյանի գրքերի շնորհահանդեսը Հայաստանում: Մենք, բավական գնահատելով սովետական Հայաստանի ճարտապետներին, միևնույն ժամանակ ունեցել ենք ճարտապետներ, որոնց չեն ճանաչում Հայաստանում դեռևս, ովքեր անհերքելի հետք են թողել 20-րդ դարում, և նման կերպ հայ հանրությունը կծանոթանա նրանց գործերին»,-ասաց Մինասյանը:

Վերջինիս համոզմամբ`Մարիո Բոթան Հայաստան գալու դեպքում նաև ճարտարապետության դասեր կանցկացնի: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը ևս կարևորեց այս նախագծերն ու նկատեց, որ մեկ այլ ծրագրով էլ փորձ է արվելու կրթել երեխաներին, որ դեռևս մանուկ հասակից գիտակցեն ու կարևորեն ճարտարապետությունը: Ծրագիրը կոչվելու է  «Ճարտարապետությունը երեխաների համար»: «Մարդիկ պիտի իմանան, որ այդքան անհասանելի բան չէ ճարտարապետությունը, սառույցը պետք է կոտրել»,-հավելեց Տեր-Մինասյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ