ՀՀ Վերահսկիչ Պալատը պարզաբանում է
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամում (այսուհետ՝ Հիմնադրամ) իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև Հիմնադրամի տնօրենի ս.թ. դեկտեմբերի 12-ին մամլո ասուլիսի ժամանակ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու փորձերը, ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները: ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2001 թվականին, իսկ Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ հանդիսացել […]





































