13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վիկտոր Սողոմոնյանը՝ Քոչարյան-Օհանյան համագործակցության լուրերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքում հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել […]

Մոսկվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի երիտասարդի նկատմամբ /վիդեո/

Մոսկվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի գործարար Կարեն Գուբասարյանի եւ նրա ընկերոջ՝ Ալեքսանդր Լոմովի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են երիտասարդին վրաերթի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է տղայի մահվան։ Ողբերգությունը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերի 13-ին։ Mercedes G 63 AMG մեքենան վրաերթի է ընթարկել 27-ամյա Յուրի Կարպովին։ Մեքենան պատկանում է 28-ամյա հայազգի գործարարին, նա «Նեվա» շինարարական ընկերության սեփականատերն […]

«ԼՂ-ն չի կարող Ադրբեջանի կազմում լինել»

ԱՊՀ երկրների սփյուռքի և ինտեգրացիայի ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը պնդում է, որ ԼՂ-ն այլևս երբեք չի ընդգրկվի խորհրդային Ադրբեջանի կազմում, միևնույն ժամանակ ընդգծում, որ կոնֆլիկտի կարգավորման համար անհրաժեշտ է Արդբեջանին որոշ տարածքներ վերադարձնել։ «Իմ տեսակետն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դժվար թե նորից խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկվի, քանի որ խորհրդային Ադրբեջանն այլևս գոյություն չունի։ Երբ […]

Արդարադատության նախարարության կարևորագույն ձեռքբերումները 2016-ին/վիդեո/

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծում է՝ Պրոբացիոն ծառայության ներդրումն արդարադատական համակարգում ընթացիկ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն է այդ ոլորտում: «Պրոբացիայի ծառայությունը պետք է կանգնի դատապարտյալի կողքին՝ պատժի կրման հիմնական նպատակին՝ ուղղմանը հասնելու համար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես հայտնի է՝, նախկինում տարատեսակ փաստաթղթեր՝ ամուսնության կարգավիճակի, չդատվածության և այլ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիները […]

Վարչապետն անձամբ է զանգահարել Հակոբ Հակոբյանին (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ նոր Կառավարությունը խթանում է բիզնեսի վիճակի լավացմանը: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Որպես օրինակ՝ նա նշեց իր ընկերության և ՏՄՊՊՀ-ի միջև եղած դեպքը, երբ իրեն տուգանելու որոշում էր կայացրել հանձնաժողովը: Պատգամավորը պատմեց, որ վարչապետն անձամբ զանգահարել է իրեն, հետաքրքրվել, թե […]

Ռուս դեսպանի մարդասպանը Էրդողանի թիկնապահն է եղել․ նոր մանրամասներ /ֆոտո/

Անկարայում Ռուսաստանի դեսպանի վրա կրակած ու նրան սպանած ոստիկան Մեվլյութ Ալտինտաշը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնապահը, բայց նրան հեռացրել էին աշխատանքից հուլիսին։ Բացի այդ, Kurdistan insider-ը լուսանկար է հրապարակել, որում Էրդողանը ոստիկաններին պարգեւներ է բաժանում, իսկ այդ ոստիկանների թվում է նաեւ Ալտինտաշը։   «Մեր ունեցած տեղեկություններով՝ այս լուսանկարն արվել է դեսպանի վրա հարձակումից […]

Դրամական օգնություն են ստացել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներից 33-ը

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարից ևս 2 տուժածներ ստացել են դրամական օգնություն: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 22-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել տուժած ուղևորներից 33-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ […]

Դուք բան պատասխանեցի՞ք, որ ձեր պատասխանը բավարարի. Զուրաբյանը՝ փոխնախարարին

Ազգային ժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է պետական տուրքի մասին օրենքը համահունչ դարձնել ԱԺ-ում վերջերս հաստատված «Հարկային օրենսգրքի» հետ: «Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ»: ՀԱԿ խմբակցության […]

2016 թվականին հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ

2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ […]

Ավելացնելու է աղքատության մակարդակը

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ դժգոհեց նիստերի օրակարգից: Նա նկատեց, որ արտահերթ նիստ են բերել վարկայաին 3 համաձայնագիր, ինչի արդյունքում ՀՀ արտաքին պարտքն ավելանալու է: «ՀՀ արտաքին պարտքը մեկ նիստի ընթացքում կարող է ավելանալ 180 մլն դոլարով: Մենք բազմիցս խոսել ենք, որ նման տեպմերով արտաքին պարտքի ավելացումը վտանգավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի