13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր տարուն գալու են ու Կառավարության դիմաց վրաններ խփեն

Ազգային ժողովում արտահերթ նիստին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ մինչ բուն նախագծին անցնելը վարման կարգով խոսեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և բարձրացրեց Գյումրիի Անտառավան 3 թաղամասի 26 շենքի հետ կապված խնդիրը: Նրա խոսքով` բնակիչներն օրհասական վիճակում են գտնվում: «Այդ շենքը 4-րդ աստիճանի վթարային չէ, այլ 400-րդ վթարային աստիճանի վթարային է: Մարդիկ […]

Քաղցրաշենցի խաղողագործների խնդիրը վերջապես կլուծվի

«Մարզպետարանից արդեն ցուցակ են ուզել, որ խաղողագործների անունները նշենք,  մթերված խաղողի գումարները տան», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի  ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը: Հիշեցնենք՝    ամիսներ շարունակ՝ քաղցրաշենցիները բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ այդ թվում Կառավարության շենքի առաջ՝ պահանջելով, որ գործարանները բճարեն իրենց ՝   մթերված խաղողի դիմաց: Վալերիկ Գյուլամիրյանը նշեց, որ այն խաղողագործները, ովքեր […]

Կյանքի որակի ապահովումը` հիմնական նպատակ

Պալիատիվ բժշկական օգնության ծառայությունը մեր երկրի համար սոցիալական, առողջապահական և ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի: Ըստ վիճակագրական տվյալների վերլուծության` հանրապետությունում օրական շուրջ 3000 հիվանդ ունենում է պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիք, այդ թվում այնպիսի տեսակների, ինչպիսիք են` քիմիաթերապիան, ճառագայթային բուժումը, ցավի համախտանիշով տառապող քրոնիկ և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժումն ու ցավազրկումը: Առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում պալիատիվ […]

Հայաստանի ԱԳ նախարարությունը վիզային ռեժիմների հայեցակարգ կմշակի

Հայաստանի ԱԳ նախարարությունը վիզային ռեժիմների հայեցակարգ կմշակի: Կառավարության այսօրվա նիստում  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հաշվի առնել շահագրգիռ գերատեսչությունների առաջարկները: Կարեն Կարապետյանը հանձնարարեց  հաշվի առնել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տուրիզմի պետական կոմիտեի եւ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունները:

Գալուստ Սահակյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա եւ հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն և ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Նստաշրջանի օրակարգում են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկորդ ընթերցմամբ: Օրակարագում կա նաև միջազգային պայմանագրերի վավերացում:

Ձնամաքրմանը զուգահեռ հեռացվում են շենքերի տանիքներից կախված սառցալեզվակները

Չընդհատվող ժամանակացույցով շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սկսվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Գործընթացն ըստ անհրաժեշտության իրականացվում է բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցների ու բակային տարածքների շենք-շինություններում, կենտրոնական փողոցներում: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների […]

Պայթյուն Մոսկվայի մետրոյում․ կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանի անցումում պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու հոգի ծանր վիրավորվել է։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապ օգնության աշխատակիցները։   Ականատեսները պատմել են, որ պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել, սակայն այն արդեն մեկուսացվել է։ Նախնական տեղեկություններով՝ մետրոյի անցումում գազի խողովակ է […]

Վարչապետի հերթական հանձնարարականը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կռավարության հերթական նիստը սկսեց հանձնարարականններով: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մարզերի տեղեկատվական անձնագիր կազմել: «Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը, որի նպատակն է համայնքների բյուջեների համեմատությունն ու վերլուծությունը: Երկու օր առաջ Վայոց Ձոր և Արարատի մարզում կատարած այցելությունների ժամանակ համեմատությունները համայնքների բյուջեի, բնակչության քանակի բավականին լուրջ ինֆորմացիա տվեցին, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի