Ոչ միայն Արցախն են հանձնում, այլ նաեւ Հայաստանի գոյությունն են կասկածի տակ դնում․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հետեւողական կերպով իրենց հայտարարություններով վերջնական խաչ են քաշում Արցախի վրա: Նախ՝ նշենք՝ այդ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածը ենթադրում է նաեւ տեսնել Արցախը, Արարատի մարզի Տիգրանաշենն ու Տավուշի 7 գյուղերն Ադրբեջանի կազմում: Դրանից հետո այս գիծը հետեւողական շարունակում է […]