Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է
Փետրվարի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաստակել է 422 միավոր և, նախորդ ամսվա համեմատ առաջադիմելով չորս տեղով, զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ընտրանին, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի E […]





































