09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ռեյտինգային համակարգը հաստատ ընտրություններից հետո կվերանայվի. Ա. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ընտրություններից հետո «Դաշնակցությունը» դժվար թե ականկալ մատուցի: Պատասխանելով հարցին, թե հնարավոր է ընտրական շեմը հաղթահարելուց հետո անակնկալներ լինեն և ՀՅԴ-ն իշխանափոխության հնարավորության դեպքում միանա ընդդիմությանը, նա ասաց. «ՀՅԴ-ի հետ կապված, չեմ կարծում, անակնկալ լինի, որովհետև մենք ունենք ծրագրեր, և այդ ծրագրերին համապատասխան եթե որևէ մեկը ուզում է համատեղ աշխատել, մենք իրենց հետ համագործակցելու դաշտ տեսնում ենք, եթե ոչ՝ ինքնանպատակ դաշինքներ ու միավորումներ՝ պարզապես տեղերը շատացնելու նպատակներով և ամբիցիոզ խնդիրներ լուծելու համար, այդպիսի հարցեր ՀՅԴ-ն չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը չի ցանկանում գուշակություններ անել, թե արդյոք հնարավոր է երկորդ փուլ: «Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնքան ներկայություն, որ այս բարեփոխումների գործընթացն անշրջելի դառնա, և հետո արագ տեմպերով արդյունքներ արձանագրվեն, որպեսզի ժողովուրդն այդ պտուղները տեսնի, որովհետև մենք համոզումով գնացել ենք սրան, որ այն դժգոհությունը, որ երկրում կա, դրա պատճառները վերացվեն: Հիմա այդ պատճառները վերացնելու հիմքերն ենք ստեղծել, և մնում է, որ դրական հետևանքները մարդիկ տեսնեն»,-շեշտեց նա:

Վերջինս նաև հավելեց, որ իրենց ցանկությունը՝ հնարավորինս մեծ թվով լինել Աժ-ում, ինքնանպատակ չէ. «Այսօր ԱԺ-ում ՀՅԴ-ն 5 հոգի է, բայց այնքան գործ է արել, որ 50 հոգի չեն արել, 5 հոգով Սահմանդրություն փոխել, ընտրական համակարգ փոխել, այսինքն՝ մեկը պատկերացնո՞ւմ է, թե դա ոնց էր հնարավոր անել: Եթե դուք վերցնեք և տեսնեք Դաշնակցության նախընտրական ծրագիրը, մի գլուխն առնվազն վերաբերում է ժողովրդավարական պետության կայացմանը՝ գրեթե ամբողջությամբ իրացված է՝ ունենալով 5 պատգամավոր»:

Հարցին, թե ինչքանով են վստահ, որ այս ԸՕ-ն ժողովդրավարություն կապահովի` հաշվի առնելով, որ շատ քաղաքական գործիչներ գլուխ չեն հանում ռեյտինգային ցուցակի տրամաբaնությունից, ինչ մնաց ժողովուրդը հասկանա, Արմեն Ռուստամյանն արձագանքեց, թե կարծում է, որ իսկապես ռեյտինգային կարգով ընտրությունները հետագայում կվերանայվեն: «Այստեղ իսկապես խնդիրն այն է, որ այս ռեյտինգային համակարգը հաստատ ընտրություններից հետո կվերանայվի, որովհետև այստեղ որոշ հարցեր կան, որ բաց են մնում և հասկանալի է, որ ճիշտ չէ այս ձևը կիրառել, բայց ամեն դեպքում սա բոլորի համար նույն ձևն է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ