Ում եմ ես պետք /տեսանյութ/
Մամուլում լուրեր են շրջանառվում՝ հնարավոր է Օսկանյան-Օհանյան դաշինքը միանա «Ծառուկյան դաշինքին»: Անդրադառնալով սրան՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Քանի որ այդպիսի բանակցությունները փակ են լինում, դեռ ոչ մի բան չենք կարող հստակ ասել: Դա եթե լինի, պիտի փոխշահավետ լինի: Ես կարծում եմ՝ այդ հիմքի վրա լինի այդ համագործակցությունը, եթե լինի: […]
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այս օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակը: «Բա որ Մանթաշյանցը մարտի ութին ծնված լիներ», – կատակեց վարչապետ […]
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը մտադիր են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով նույն ընտրատարածքում առաջադրվել: «Եթե նույն թիմից ենք լինելու, դա մրցակցության ոչ մի կոնտեքստում չի տեղավորվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաc Ա. Ախոյանը: Հարցին, թե հնարավոր է, որ ինքը խանգարի Բազմասեր Առաքելյանին, և վերջինս ընդհանրապես չառաջադրվի, քանի որ ըստ որոշ […]
«Մեր համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամենամեծ խնդիրը խմելու ջրի հետ կապված հարցերն են. ներքին ցանցը վերանորոգման կարիք ունի: Հատկապես ձմռանը ջուրը չի հերիքում: Շատերը հարևանների տնից են ջուր բերում կամ ավելի հեռվից», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Վայոց ձորի մարզի Թառաթումբ համայնքի ղեկավար Վահանիկ Մարկոսյանը: Վերջինս շեշտեց՝ Թառաթումբը լեռնային գյուղ է, հողագործության համար […]
Անելանելի մենք անվանում ենք այն իրավիճակը, որից ելքը մեզ դուր չի գալիս։ Ստանիսլավ Եժի Լեց
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. եւ 05.12.2006թ. ՍՊ ընկերության եւ ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը եւ ԱՁ-ին: ՀՀ գլխավոր դատախազությունից […]
«Եվրասիական միությունը և մյուս մեր գործըկկերները շատ հետ են մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից… Լապշինի հետ կապված դեպքից հետո, եթե մեր գործընկերները հենց այդ պահին նիստ չեն հրավիրել ու իրենց ակումբից Լուկաշենկոյին չեն հեռացրել, նշանակում է ՀՀ-ն վատ շրջապատում է գտնվում», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Բելառուսի կողմից՝ Լապշինի […]
Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում բնակվող հայերի հետ է զրուցել «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը:
Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 13.07.2016թ.-ին «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի […]
























