14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի «թեթև» ձեռքով

Նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը բավական մեծ ազդեցություն ունի իր խնամու` ԲՀԿ վերընտրված նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքում.  մասնավորապես ընտրական ցուցակը ծանրութեթեւ անելու գործը վերջինիս «թեթեւ » ձեռքով է կատարվում:

Մինչ այժմ տարբեր քաղաքական գործիչների, նույնիսկ կուսակցությունների հետ ունեցած պայմանավորվածություններն այս փուլում, պարզվում է, խախտվում են: Ըստ Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրի` Ծառուկյանը տարբեր գործիչների հետ պայմանավորվել է, խոստացել, որ լինելու են ցուցակում, սակայն վերջին օրերին պայմանավորվածությունները խախտվում են. այդ նույն անձինք զանգ են ստացել հենց Ծառուկյանից, թե «ախպեր ջան, դու մեր ընկերն ես, էլի մնում ես մեր ընկերը, բայց ցուցակում չես լինելու»:

Հիշեցնենք, նախօրոք ասվում էր, որ «Ծառուկյան» դաշինքում 5  քաղաքական ուժ է լինելու, սակայն սպասվում է, որ այսօր այդ ուժերից միայն 2-ի` «Ալյանսի» ու «Առաքելության» հետ է հուշագիր ստորագրվելու: Երեկ էլ ՍԴՀԿ-ն, որ այդ ուժերի թվում էր, հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ