13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտովթար Կապան-Գորիս ավտոճանապարհին․ Իրանի քաղաքացիներ են տուժել

Փետրվարի 15-ին, ժամը 20.27-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Չայզամ» լճի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 34-րդ կմ-ին «Hyundai Sahta fe» մակնիշի 66D38010 պետհամարանիշով (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1972 թ. ծնված Յ. Օ. Մահմուդ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի անտառը (մոտ 60 մ):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին և ողևորներ ԻԻՀ քաղաքացիներ՝ 1978 թ. ծնված Մ. Հ. Գուլամեդային, 1951 թ. ծնված Ս. Մ. Ահմադին և 1979 թ. ծնված Ա. Ս. Մահմուդին: Վերջիններս տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ:

Բժիշկները վարորդի և ուղևոր՝ Մ. Հ. Գուլամեդայի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ