10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի

Գործադիրը հավանություն է տվել «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության և ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ,  մասնավորապես՝  ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայում […]

Պաշտոնանկություն Մշակույթի նախարարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Եղիշե Խերանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի պապի հետ /ֆոտո/

Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Նրանց հանդիպումը կայացել է Վատիկանում: Մարզիկը Ֆրանցիսկոսին է նվիրել իր ձեռնոցները և չեմպիոնական գոտին: 36-ամյա բռնցքամարտիկի լուսանկարը հրապարակել է գերմանական verdl.de կայքը: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Սպառած բնական գազի չափաքանակը կներառվի ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում

Ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները կատարելագործելու և հստակեցնելու, ինչպես նաև դրանց հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Տարվա ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, ուստի որոշմամբ առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության […]

Սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 13-ին, կեսօրից հետո, սպասվում է թույլ ձյուն, գիշերը եւ առավոտյան` մառախուղ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -11-13, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` -13-18, ցերեկը` -2-7, Կոտայքում՝ գիշերը` -13-18, […]

Բնակարանում դի է հայտնաբերվել

Հունվարի 12-ին՝ ժամը 10.51-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Ն. Մ.-ի (մոտ 61 […]

Պաշտոնանկություն Սպորտի նախարարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Միլիտոս Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

«Մեր համայնքում մանկապարտեզ չկա»

«Մեր համայնքում ոռոգման ջրի հետ կապված՝ խնդիրներ կան: Այս պրոբլեմն անհանգստացնում է գյուղացիներին: Խմելու ջրի հետ կապված՝ մեծ խնդիրներ չկան. աշխատում ենք կարգավորել դա: Ճանապարհների մասին խոսելով ՝ պետք է ասեմ 2013-ին մի մասն ասֆալտապատվել է: Այժմ համայնքային ճանապարհները ասֆալտապատման կարիք ունեն: Դա էլ է մեծ խնդիր», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վայոց Ձորի մարզի […]

Հաստատվել են ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է 140 գերակա խնդիր և 160 միջոցառում: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ առաջին անգամ գերակա խնդիրներում նախատեսվել են  նաև ենթախնդիրներ՝ սահմանելով դրանց կատարման ժամկետները: Հաստատվել է նաև  ՀՀ կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու […]

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ: ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Ավելի քան կես դար Ձեր անմոռաց կատարումների շնորհիվ հայ երգը շարունակում է դյութել ունկնդրին, իսկ նրանք, ովքեր Ձեր անզուգական ձայնի միջոցով արտերկրում առաջին անգամ են շփվել մեր ժողովրդական ու գուսանական, ժամանակակից հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի