21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ովքե՞ր են հանցագործների հովանավորները

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ ընտրություններից առաջ տեղի ունեցող վեճերի ու ծեծի դեպքերի հետ անմիջական կապ ունեցող թեկնածուների անունները պետք է դուրս մղվեն ընտրացուցակներից: Ըստ նրա՝ այդպես արդար կլիներ:

Ազատ Արշակյանն ընդգծեց՝  չի ընդունում քաղաքական գործիչների կողմից հնչող այն հայտարարությունները, որոնցում նշվում է՝ նախընտրական շրջանում տեղի ունեցող ծեծի, դանակահարությունների դեպքերը ոչ մի աղերս չունեն ընտրությունների հետ. նմանատիպ հայտարարություններով հանդես եկող քաղաքական գործիչները դառնում են այդ հանցագործների հովանավորները:

«Վեճերի, ծեծի, կռվի մասնակիցները, նրանց հովանավորները  պիտի ընտրական ցուցակներից դուրս գան: Կաշառք բաժանողներն էլ պիտի դուրս մղվեն ցուցակներից:  Բռնության մեջ եղածները պիտի զրկվեն իմունիտետից: Հետո էլ իրավապահները պիտի զբաղվեն նրանցով: Ոչ մեկն իրավունք չունի մյուսին ծեծել, դանակահարել», – նշեց ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ