08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծառուկյանի փեսան աշխատանքի չի գնում. պատճառը ապագա պաշտոնանկությունն է. ՉԻ

««ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատանքի չի հաճախում։ Նրա «գործադուլի» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին սպասվում է մեկ այլ մարզպետի պաշտոնանկություն ևս։ Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Արարատի մարզպետ Ռուբիկ […]

Անհամատեղելի. Ժամանակ

Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերի և Գագիկ Ծառուկյանի միավորումը բացառվում է։ Անցած շաբաթա վերջին Օսկանյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև տեղի է ունեցել հանդիպում, որից հետո միավորման հնարավորությանը վերջ է դրվել։ Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների՝ Ծառուկյանի և Օսկանյանի ծրագրերն ու հետագա գործողությունները անհամատեղելի են։ Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Բաղրամյանի, Աշտարակի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները  բաց են:

Առանց Լ. Տեր-Պետրոսյանի. Ժամանակ

ՀԱԿ-ը դեռևս շարունակում է դիտարկել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը՝ չբացառելով առանձին մասնակցելու հնարավորությունը։ Անցյալ շաբաթ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Խաչատուր Սուքիասյանի միջոցով հանդիպում է խնդրել Ծառուկյանից։ Վերջինս, «Ժամանակ» օրաթերթին հասած տեղեկություններով, հրաժարվել է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ։ Դրանից հետո քննարկվում է ՀԱԿ-ի՝ առանց Տեր-Պետրոսյանի Ծառուկյան դաշինքին միանալու հնարավորությունը։ Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Գագիկ Մակարյանին առաջարկ է արվել. Ժամանակ

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկել է մաս կազմել իրենց և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Ժամանակի» տեղեկություններով՝ այլ քաղաքական ուժեր ևս դիտարկում են Գագիկ Մակարյանին իրենց ցուցակում ընդգրկելու հնարավորությունը։ Համաձայնության դեպքում հասարակական սեկտորից նա միակը չի լինի, ով կմասնակցի քաղաքական գործընթացներին։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Փող բերողը. Հայկական ժամանակ

Ըստ որոշ փորձագետների՝ ՀՀ դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններն են։ Խոսքը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է, որը 2014 թվականին սահմանեց Կենտրոնական բանկը։ Ըստ այդմ, ՀՀ-ում գործող բանկերի ընդհանուր կապիտալը մինչև անցած տարվա դեկտեմբերի 30-ը 5 միլիարդ դրամից պետք է հասցվեր 30 միլիարդ դրամի։ Քանի որ մեր բանկերից մի քանիսը ունեն […]

ՀՅԴ-ի ցուցակը. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում Դաշնակցությունը սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը։ Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկներ։ Սեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրու ինֆեկցիոն և […]

Հաճելի բաներ լսելու մարմաջ

«Եվ դու քարոզիր Աստծո խոսքը, շարունակ հայտարարի՛ր այն՝ ժամանակին լինի թե տարաժամ, հանդիմանիր, սաստիր, հորդորիր՝ կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով. քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ, յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների, ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. և նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն-գնան առասպելների հետևից» (Բ […]

«Հայդուկ» ջոկատը պարգևատրեց Հարութ Բոգարյանին/տեսանյութ/

ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը օրերս Հայաստանում էր: Հայրենանվեր գործնեության և բարեգործական ակցիաներ իրականացնելու համար Բոգարյանը Հայաստանում արժանացավ բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի: Հարութ Բոգարյանը բոլոր պատվոգրերի մեջ կարևորեց «Հայդուկ» ջոկատի կողմից ստացած պատվոգիրը, քանի որ ազատամարտիկ բառը նրա մոտ ասոցացվում է հայրենիքի հետ: Պատվոգիրը Բոգարյանին հանձնեց «Հայդուկ» ջոկատի շտաբի […]

Հայտնաբերվել է 87-ամյա բնակչի դին

Հունվարի 23-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 19ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1928 թ. ծնված Ռ. Հ.-ի (ծնվ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի