03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սարսափում են. Իրավունք

Վերջին սոցիոլոգիական հարցումները, որտեղից պարզ էր դառնում, որ գրեթե ամբողջ ընդդիմադիր ձայները գնում են ԲՀԿ-ին, պարզապես սարսափեցրեց մյուս ընդդիմադիրներին, ովքեր 5 տոկոս անցնելու շատ քիչ շանս ունեն: Այս ամենից ընդդիմադիրները հատկապես` «Ելք»-ը, ՀԱԿ-ը ու ՕՕ-ն հասկացան, որ ինչքան էլ նրանք կոկորդները պատռեն իշխանություններին հայհոյելու համար, միեւնույն է` իրենց ձայները դրանից չեն ավելանա: Ավելին, ի հաշիվ Հանրապետականի յուրաքանչյուր ավելացող ընդդիմադիր ձայն վնաս է հենց իրենց, քանի որ գնում է ոչ թե իրենց, այլ Ծառուկյանի հաշվին:

Փոքր ընդդիմադիրների համար տխուր այս իրականությունը հաշվի առնելով վերջիններս սկսել են փոխել իրենց նախընտրական քարոզչության թիրախը` ավելի շատ կենտրոնանալով Ծառուկյանի ու ԲՀԿ-ի քննադատության վրա: Այն խնդիրը, որ դրել են իրրենց առաջ փոքր ընդդիմադիրները, հետեւյալն է` ոչ թե ձայն փախցնել ՀՀԿ-ից հանուն ամբողջ ընդդիմության, այլ ձայն փախցնել ԲՀԿ-ից հենց իրենց գրպանը դնելու համար:

Այսպես, օրինակ` Ազատ Դեմոկրատներին մոտ կանգնած Դանիել Իոնիսյանը նշում է, որ. «Մենք շարունակում ենք երկարաժամկետ դիտորդություն իրականացնել եւ հետեւում ենք նաեւ Ծառուկյան դաշինքի նախընտրական քարոզարշավին, որը մի քիչ տարօրինակ է թվում եւ որի ժամանակ ակնհայտորեն խախտվում է ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի քարոզարշավին վերաբերող 6-րդ կետը… Մենք կարծում ենք, որ Ծառուկյան դաշինքը խախտում է օրենքով սահմանված արգելքը եւ մենք խնդրելու ենք վարույթ հարուցել»:

Մի խոսքով փոքր ընդդիմադիրները հասկացան, որ ՀՀԿ-ի ընրազանգվածը նախ բավականին կայուն է, եւ բացի դրանից, այնտեղից պոկածը գնում է ամենահզոր ընդդիմանիր ուժին` Ծառուկյան դաշինքին` էլ ավելի հզորացնելով վերջինիս: Այս երեւույթը քաղտեխնոլոգիայում կոչվում է «բեւեռի օրենք»: Հետեւաբար փոքր ընդդիմադիրները պետք է «ձուկ որսանե Ծառուկյան դաշինքի «ջրերում», ինչով էլ նրանք սկսեցին ակտիվորեն զբաղվել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ