18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«էդ ի՞նչ պիտի աներ 14 տարեկան երեխան, որ «Մակարովը» հանեին, կրակեին նրա վրա» . Ջրառատը շատ ջուր կխմի, եթե

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համաձայն չէ քաղաքական գործիչների այն մեկնաբանություններին, թե վերջին շրջանում տեղի ունեցող  դանակահարության, ծեծկռտուքի դեպքերի մեծ մասը ոչ մի աղերս չունի ընտրությունների  հետ:

«Բացարձակ համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Վերջին օրինակն ասեմ՝ Ջրառատում տեղի ունեցած դեպքը. պարզ է, որ դա կապված էր ՕՐՕ դաշինքին Ջրառատ հրավիրելու  հետ: Դա ո՞նց կարող է կապ չունենալ ընտրությունների հետ:

Այս ամենի դեմ մի հակաթույն կա. եթե իշխանությունները օպերատիվ հետևեն, պատժեն մեղավորներին, նման բաները շարունակական չեն լինի: Ջրառատում տեղի ունեցածը ցույց է տալիս՝ դա տարրական հանցագործություն էր: Ոստիկանության աշխատակիցը չի կարող հանել զենքը ու կրակել անչափահասի վրա, ոչ մի իրավունք չունի:  Հիմա իշխանությունները ինչպե՞ս են բացատրելու Երանոսյանի եղբոր արարքը: Ես ինքս քաղաքացի եմ ու հարց եմ տալիս. էդ ի՞նչ պետք է աներ 14  տարեկան երեխան, որ պիտի «Մակարովը» հանեին, կրակեին նրա վրա,  և դա անում է ոստիկանության ներկայացուցիչը: Իշխանությունը պիտի պատժի իր ներսում գտնվող հանցագործներին, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներին… Հանցագործները պիտի պատժվեն: Որոշները իրենցից ներկայացնում են ընդդիմություն, բայց է՛լի են գարծում հանցագործություն, այսինքն՝ պետք է պատժել հավասարապես, իսկ այս ամենի, այս խայտառակ դեպքերի մեծ մասը՝ Արագածոտն, Փարպի, Մասիս, Երևան… հիմնական մասը կապված է  իշխանական թեկնածուների հետ», –  նշեց Համբարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ