08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով ողջունել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է տեսակամուրջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների միջև: Տեսակապի միջոցով պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայ խաղաղապահներին շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ, մաղթել անվտանգ ծառայություն և բարի վերադարձ: Վիգեն Սարգսյանը […]

Նուռը՝ ընդդեմ սրտի նոպաների

Այս միրգը հատկապես օգտակար է րանց համար, ովքեր ենթակա են սրտանոթային համակարգի հիվանդությունների մեծ ռիսկի: Նռան հյութը հակաօքսիդանտների և պոլիֆենոլների օգնությամբ անոթների պատերն ազատում է «վնասակար խոլեստերինից»: Նռան կամ դրա հյութի պարբերական օգտագործումը լայնացնում է անոթները, ուժեղացնում է արյան հոսքը՝ օգնելով հիպերտոնիայի դեպքում: Որոշ հետազոտություններ հաստատում են նռան օգտակարությունը կանանց կրծքի շրջանում չարորակ գոյացությունների դեպքում: […]

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում  երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2017 թվականի հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։ […]

Փակ է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Թրամփների ընտանիքը․ ովքեր են Թրամփի երեխաներն ու ինչով են զբաղվում /ֆոտոշարք/

Վերջին օրերին լայն ուշադրության է արժանանում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը։ Ահա, թե ովքեր են Թրամփի երեխաները։ Կինը՝ Մելանիա Թրամփ Ամուսնացել են 2005 թվականին, Մելանիան նախկինում հաջողակ մոդել է, ազգությամբ սլովենուհի։ Նա Թրամփի երրորդ կինն է։ Նախքան Մելանիան՝ Թրամփն ամուսնացած է եղել Իվանա Թրամփի, ապա՝ Մարլա Մեյպսի հետ։ Մելիանիան եւ Դոնալդը համատեղ մեկ որդի ունեն՝ […]

Կանխվում են ծանր հիվանդությունները

Նորածնային սկրինինգ ծրագրերի շրջանակում 2016թ. ընթացքում հանրապետության  ծննդատներում իրականացված հետազոտությունների արդյունքում բնածին հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում) է հայտնաբերվել  19 երեխայի մոտ։ Այդ փոքրիկները գտնվում են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի հսկողության ներքո և ստանում անհրաժուշտ բուժում։ Ֆենիլկետոնուրիայի նորածնային սկրինինգի արդյունքում անցած տարի հայտնաբերված 7 երեխայի դիսպանսեր հսկողությունն իրականացվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանք ևս ստանում են անվճար […]

Սուրեն Կարայանը Մոսկվայում ստորագրել է համագործակցության փաստաթղթեր

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Մոսկվայում համագործակցության հուշագիր են ստորագրել, որը միտված է արդյունաբերության և առևտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության խորացմանը։   Այս հուշագրով կողմերը կաշխատեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի […]

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 25-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ,  Արարատի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և  Վարդենյաց լեռնանցքում  ձյուն է տեղում: Բքի և ցածր տեսանելիության  պատճառով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները  բաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի