08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման  շուրջ բանակցություններ: Թուրքական «Birgun» լրատվական կայքը, լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին հղումով, գրում է, որ պաշտոնական Դամասկոսը երաշխավոր պետություններին է ներկայացրել  իր տեսակետն ու առաջարկները: Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադարմեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատելխաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և […]

Բանակը դա գործիք է.Վովա Վարդանով /տեսանյութ/

«Բանակը դա գործիք է արտաքին վտանգներիդեմ պայքարելու համար: Արտաքին ուժերի և վտանգների դեմ կարող ենք երկու ճանապարհով պայքարել՝ բանակցությունների ևբանակի միջոցով»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հետախուզա-դիվերսիոն առաջինջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը: Վարդանովը նկատում է, որ բանակը միայնակ չի կարող հաղթահարել արտաքին վտանգները.« Դա վերջապես հասկացան նաև մեր ռազմաքաղաքական գործիչները»,-ընդգծեց Վարդանովը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կստեղծվի «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ներկայացնելով ՀՀ կառավարության  դեկտեմբերի 29-ի որոշումը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթահամալիրում ստեծված իրավիճակի ու առաջացած խմդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել  «Փոքր Մհեր» կրթահամալիր» և […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ներկա է գտնվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կողմից կազմակերպված «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ողջույնի խոսքով: Համաժողովը միտված է ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին […]

Հրդեհ բնակարանում․ ծխահարված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել

Հունվարի 24-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 2/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 01.05-ին: Բնակարանի տարբեր հատվածներում այրվել է կենցաղային աղբ […]

Հերիք են այդ շանտղությունները. Ջերմուկի Համոն հորդորում է /տեսանյութ/

«Արդեն 25 տարեկան բանակ ունենք՝ կայացած և դրա ապացույցը տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ: Անկախության զինվորը կարողացավ կատարել իր պարտքը և պայքարել բորենիների դեմ: Չնայած որոշ դիրքեր մնացին անօրեններին, բայց դա չի նշանակում , որ մենք պարտվել ենք»,-այսօր՝ հունվարի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայդուկ կամավորականների հայրենասիրական» ՀԿ նախագահ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո): Հրամանատարը […]

Հացի շուկայում խախտումներ են հայտնաբերվել /ֆոտո/

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել  հացի շուկայում: Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով  սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը […]

Ողբերգական ավտովթար Արմավիրում. 25-ամյա վարորդը տեղում մահացել է

Հունվարի 25-ին, ժամը 02.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Երևան հատվածի 3-րդ կմ-ին «BMW 320» մակնիշի 35 AG 699 պետհամարանիշով (վարորդ՝  1992 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

« Ասում են՝ փող մուծեք, մուծեք, մուծեք…» /տեսանյութ/

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պնդում է, որ իշխանությունները եթե ցանկանային եղանակը այսքան խիստ չէր լինի: Այս մասին նա ասաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: «Կա տարբերակ, այս մառախուղը այս ցուրտը հատուկ քիմիական նյութերով կարող էին ցրել: Սա կապված է ընտրությունների հետ: Ասում են՝ փող մուծեք, մուծեք, մուծեք»,-ընդգծեց Սերգեյ Շաքարյանցը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի