07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հիշիր ինձ, ինչպես ավազակին

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ամեն:

Ուր կգնան «Ծաղիկ Ռուբոն» ու «Շերիֆը»

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը /«Շերիֆ»/ դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Հարկ է նշել, որ շաբաթ օրն էլ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը /«Ծաղիկ Ռուբո»/։ Նշենք նաեւ, որ քաղաքական կուլիսներում քննարկվում է վերջիններիս՝ ՀՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը:

Թափանցեք խորքը

«Ով բնությունը մակերեսորեն է քննում, նա հեշտությամբ մոլորվում է անհունի մեջ և բոլորն է կորցնում՝ ամեն ինչ, իսկ նա, ով խորն է թափանցում նրա հրաշքների մեջ, մշտապես գնում է դեպի Աստված, դեպի Արարիչն ու Տիրակալն աշխարհի»: ԳԵԵՐ Կառլ դե – (1720- 1778), հանրահռչակ շվեդ գիտնական:

«Մեր մարտական ոգին չեն կարողանա կոտրել»

«Գյուղում լավ ձյուն է եկել, ապրում ենք մեր հունով: Երեք օր է, կրակոցներ չեն հնչել: Խաղաղություն է տիրում», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավարը՝ Սամվել Սաղոյանը պատասխանելով հարցին` արդյոք վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանագծի լարվածությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանների վրա: Վերջինս ընդգծեց՝ գյուղացիների մոտ ընկճվածություն չկա: «Ինչ ուզում են՝ անեն, մեր մարտական ոգին […]

Նիկոլային բերման են ենթարկել

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 28-ին, ժամը 21.15-ին, Արթիկ քաղաքի Լմբատ 2-րդ թաղամաս 10 շենքից բերման է ենթարկվել 30-ամյա Նիկոլայ Հ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նա 2011թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Մուրացկանների համար

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակում են մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալական և տարատեսակ այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքները:  Նախկինում հայտնաբերված, մուրացկանությամբ զբաղվող 37 երեխաներից 21-ը բնակվում է մայրաքաղաքում: Ըստ այդմ, պատասխանատուների կողմից վերահսկողություն է իրականացվում նաև նրանց ընտանիքների նկատմամբ: Երեխաները հաճախում են դպրոց, իսկ նրանցից 3-ը գտնվում են ՀՕՖ-ի հովանու ներքո: Մուրացկանությամբ զբաղված […]

Մեծ փողեր են «ֆռալու»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին բավականին մեծ գումարներն են ծախսվելու, և դա, բնականաբար, վատ անդրադարձ կունենա  երկրի տնտեսության վրա: «Մյուս կողմից էլ պետք է ասել՝  տպավորությունն  այնպիսին է, ասես բոլորն ուզում են քաղաքականությամբ զբաղվել կամ շնչահեղձ եղած՝ ուզում են պատգամավոր դառնալ: Իսկապես, շատերն են ուզում դառնալ պատգամավոր: Ու նրանց մեջ կան փողատերեր: […]

Նարնջագույն տրամադրություն․ Giorgio Armani-ի նոր գույները /ֆոտո/

Giorgio Armani-ն ներկայացրեց իր նոր հավաքածուն Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Հանրահայտ դիզայները այս անգամ շեշտադրել էր գույնը, ավելի կոնկրետ՝ նարնջագույնը։ Այն տարբեր չափերով առկա էր հավաքածուի մեծ մասում։  

Խարդախությամբ հեռախոս է հափշտակվել երևանյան ակումբներից մեկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի ակումբներից մեկում խաբեությամբ «iphone 7» տեսակի բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն՝ 2016թ.նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված