Զարուհի Փոստանջյանը հիասթափված է`իրական ընդդիմություն չկա (տեսանյութ)
«Ես մտահոգ եմ. մենք այս շրջանում արդեն ունենք զոհ և տեսանք, թե ինչպես մահացավ Հաց բերողը: Սա ես գնահատում եմ որպես քաղաքական սպանություն և տեսնում եմ, թե ինչպիսի բռնություններ են տեղի ունենում քաղաքական գործընթացների մեջ ներգրավված անձանց հետ, և հետևաբար, մտահոգիչ է, քանի որ երբ արդեն ֆիզիկապես է բռնություն լինում, սա խոսում է ապագայում ավելի վատթար երևույթների տեղի ունենալու մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության նախաձեռնող Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով գնահատելով ներքաղաքական գործընթացները:
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ այս համակարգը թույլ չի տալիս, որ որևէ ընդդիմադիր խումբ հնարավորություն ունենա՝ կատարի փոփոխություն: «Դա բացառվում է, որովհետև այս համակարգն ամեն ինչ անելու է ու անում է, որ այս գործընթացների միջոցով որևէ քաղաքական ուժ հավակնություն չունենա փոփոխություն բերելու, խոսել, որ այս քաղաքական գործընթացում, որի անունը «ընտրություն» է, կարող են լինել իրական փոփոխություններ, դա կլինի միամտություն: Այդպես չի լինելու, մենք պետք է պատրաստվենք և ամսի 2-ին, և 2-ից հետո տեղի ուենցող բոլոր քաղաքական գործընթացներին»,-նկատեց նա:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ իրական ընդդիմությունը հասարակությունն է:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: