25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մարդիկ ուզում են տուժողի կողքին լինել»

«Եթե  հինգ բալանոց համակարոգով գնահատելու լինեի նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ չորս կգնահատեի: Բռնություն, արյունահեղություն…  ա՛յ այս դեպքերի  համար է, որ հինգի չի հասնում: Ակնհայտ է, որ  բռնություններ են լինում: Սկզբից մի բան արված չի եղել, մի բան թերի է եղել ի սկզբանե, և դրա համար այսօր ունենք այս վիճակը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ազատ Արշակյանը ընդգծելով՝  նախընտրական քարոզչության ընթացքում վեճեր ու կռիվներ հրահրողներն իրենց վստահ են զգում:

  «Ինքնաբուխ, իրենց նախաձեռնությամբ այդպիսի բաներ են սարքում, քանի որ գիտեն, որ կխրախուսվեն ու չեն պատժվի: Իսկ եթե իմանային, որ կպատժվեն, եթե նման բաներ հրահրեն, չէին գնա  այդպիսի քայլերի, արդյունքում քարոզչությունն ավելի արդյունավետ կլիներ: ՕՐՕ-ի վրա էլ է հարձակում եղել. այդ միջադեպերից հետո մեզ համակրողները շատացել են: Մարդիկ ուզում եմ տուժողի կողքին լինել: Ցավալի է, բայց, չկա չարիք առանց բարիք: Ամեն դեպքում, ցավալի է, որ քարոզարշավի ժամանակ նման տհաճ միջադեպեր են գրանցվում. այդպիսի մարդիք միկրո-բռնակալներ են և գավառամիտ. այդպիսիք Հայաստանը հետ են մղում», – ընդգծեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ