07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ալիեւը կմեկնի Իրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Իրան։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն: Նա հայտնել է, որ այցի ընթացքում կստորագրվեն մի շարք համաձայնագրեր: Ներկայում տարվում են աշխատանքներ այդ ուղղությամբ։ Նա տեղեկացրել է նաեւ, որ ադրբեջանական պատվիրակությունը մեծաթիվ է լինելու: Նախնական տվյալներով՝ Ալիևի այցը Թեհրան նախատեսված է փետրվարի […]

«Բոլորիս խնդիրը մեկն է՝ ապահովել անվտանգ սնունդ»

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կից հասարակական խորհրդի ընտրված անդամների հետ փետրվարի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է խորհրդի ստեղծման նպատակը՝ շեշտելով սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծման և կարգավորման հարցերում հանրության լայն ներկայացվածության անհրաժեշտությունը։ «Առաջարկում եմ համատեղ քննարկել ոլորտի առաջնահերթություններն ու խնդիրները. դրանց լուծման հարցում ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը՝ […]

«Չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը»

Ես ընդունում եմ ՀՀԿ-ի առաջարկը և անկուսակցականի կարգավիճակով կընդգրկվեմ կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: «Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ: Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կարողանաս […]

Ինչպես ջարդել դրանց ողնաշարը. 168 Ժամ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ԿԱ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է` արագ ավարտին հասցնել մասնավորեցման նոր ծրագրի մշակման աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ շեշտելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում։ «էն յառի պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,– […]

Ինչո՞վ է պայմանավորված տրանսֆերների կտրուկ աճը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մասնավոր տրանսֆերների՝ 2016 թվականի տվյալները: Ըստ այդ տվյալների՝ 2016-ի դեկտեմբերին տրանսֆերները դեպի Հայաստան կտրուկ աճել են` հասնելով  211 միլիոն դոլարի, որը ամենաբարձր ցուցանիշն է անցած երկու տարիների ընթացքում: Մամուլում քննարկվում է այն վարկածը, որ տրանսֆերտների նման աճը տարեվերջին կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական բանկերի նվազագույն կապիտալը 5 միլիարդ […]

Ինքնասպանության փորձ է կատարել

Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից ճկվել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տանիքի փլուզման վտանգ չկա, անհրաժեշտ է մաքրել կուտակված […]

«Շմայսը»` Հովիկ Աբրահամյանին. Առավոտ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) ի պատասխան թերթի հարցին, թե տեղյա՞կ է, որ տասներեք պաշտոնյա ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել, նրանք բոլորն էլ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն էին համարվում, ասել է. «13 կուսակցակա՞ն, պաշտոնյանե՞ր են, ինչ պաշտոնյաներ են, կարո՞ղ ես ասել»: Լսելով դիմում ներկայացրած անձանց անուններն ու պաշտոնները, Շմայսն ասել է՝ «Էդ սաղ […]

Լարված են. Հրապարակ

Թեպետ ընտրությունները սարերի ետեւում չեն, բայց «Նիգ Ապարւսնե հայրենակցական միության ձայն-ծպտունը չի լսվում։ Ապարանցիների այս խմբակը սովորաբար նախընտրական շրջանում ակտիվանում է, նիստեր, ժողովներ գումարում ու հայտնում անդավաճան դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին։ Սակայն տեղեկություններ կան, որ այժմ կառույցը բանակների է տրոհվել, այն այլեւս հզոր ու միասնական չէ։ Մասնավորապես, աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընուրություններից հետո չեն […]

Նվաստացնում է. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում հետաքրքիր վերադասավորումներ են, Վարդան Հարությունյանը կադրային խնդիր ունի եւ ստիպված դիմում է հին, ժամկետանց մասնագետներին։ Բոլորովին վերջերս նա կրճատել եր հատուկ հանձնարարությունների բաժինը, որը տարիներ ի վեր ղեկավարում էր Արթուր Անտոնյւսնը։ Նա հեռացվել էր պաշտոնից 2015թ. դեկտեմբերին, մութ պատմության արդյունքում։ Հարկայինի աշխատակիցները պատմում էին, որ Անտոնյանն ինչ-որ չարաշահումներ էր կատարել, եւ դրա պատճառով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի