06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հատուկ հարկային զոնա կստեղծվի Սեւանի տարածքում

Այսօր՝ մարտի 23-ին  ՀՀ կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում  եղած ժամանակ առանձնացարծ խնդիրներին:

Նա մի մի շարք նախարարների հանձնարարականներ տվեց Սևանի բնապահպանական և սոցիալական նշանակությունը բարձրացնելու նպատակով. «Սևանը ոչ միայն բնապահպանական և սոցիալական նշանակություն ունի, այլ նաև լուրջ տնտեսական ներուժ, հատկապես զբոսաշրջության ոլորտում: Այսօր այդ տարածքներն արդյունավետ չեն օգտագործվում»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Ֆինանսների նախարարին հանձնարարվեց մշակել նախագիծ՝ Սևանի տարածքում տնտեսական գործունեություն իրականացնելու հատուկ պայմաններ ստեղծելու մասին:

«Ես այս հանձնարարականն ուզում եմ մեկնաբանել: Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք: Եվ հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որով դրդելու ենք մարդկանց գործունեություն իրականացնել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Սևանի տարածքում ցանկապատումներ իրականացնելուն, վարչապետը նշեց, որ  այն պետք է արվի մաքսիմում ճաշակով:

Բնապահպանության նախարարին հանձնարարվեց հետևել «Սևան» ազգային պարկի ղեկավարի գործունեությանը. «Ես չգիտեմ` էդ մարդը ով ա, էդ բեռը քաշում է, թե չէ, եթե չի քաշում, առաջարկում ենք նոր տնօրեն»,-  ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ