28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

4 փորձություն մահվան պահին

ՄԱՀՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿՅԱՆՔԻ ՉՈՐՍ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ ՀԱՅՐԱՊԵՏ

ՄԱՀՎԱՆ ՊԱՀԻՆ ԵՂՈՂ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՉՈՐՍ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՀՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԻ ՄԱՍԻՆ

ա. ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ
Թշնամին աշխատում է ներմուծել անհավատության մտքեր կամ հայտնվելով՝ տեսանելիորեն սկսում է խոսել հավատքի դեմ … : Եթե հավատքի մեջ ամուր ես և ուզում ես խայտառակ անել թշնամուն, ապա ասա նրան, որ եկեղեցին սովորեցնում է, թե՝ մի է ճշմարտությունը: Իսկ եթե հարցնի, թե ո՞րն է ճշմարտությունը, պատասխանիր նրան այն, որ Տեր Հիսուսն Իր խաչով ջախջախեց գլուխդ և կործանեց իշխանությունդ … :

բ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ – ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որը թշնամին մեր մեջ փորձում է առաջացնել վախի միջոցով՝ մեր բազում մեղքերի հիշողությամբ: Այս վախից խուսափելու մի միջոց կա. հավատքը Քրիստոսի քավչարար մահվան հանդեպ, որ եղավ մեր մեղքերի համար:

գ. ԵՐՐՈՐԴ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ – ՓԱՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱՆՔԸ, որը մղում է մարդուն ապավինել իր կատարած գործերին: Եվ այս պատճառով միշտ թույլ մի տուր, որպեսզի ուշադրությունդ քեզ վրա սևեռես, գոհ լինես ինքդ քեզանից և քո գործերից, անգամ, եթե քո առաքինություններով բոլոր սրբերից առաջ անցած լինես: Գոհացիր Տիրոջով և հույսդ անմնացորդ դիր Նրա ողորմածության ու Տիրոջ փրկարար տառապանքների վրա և կփրկվես՝ ամեն կերպ, մինչև վերջին շունչդ փչելը, ինքդ քեզ նսեմացրու:

դ. ՉՈՐՐՈՐԴ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ – ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ
Մեր չար, նենգ և համառ թշնամին երբեք չի հագենում մեզ փորձությունների մեջ գցելու ու եթե կամենա մահվան պահին քեզ խռովության մատնել և գայթակղեցնել որևէ ուրվականով, տեսիլքով, լուսե հրեշտակի տեսք ընդունելով՝ դու ամուր կանգնիր քո տկարությամբ ու ոչնչության գիտակցությամբ: Սրտով արիացիր և խիզախորեն ասա.

«Դարձիր, անիրավ, դեպի քո խավարը, Ինձ նման անարժանին վայել չէ տեսիլքներ և հայտնություններ տեսնել: Մի բան է ինձ պետք միայն. իմ Տեր Հիսուսի Քրիստոսի անընդգրկելի շնորհը … »:

Մի վախեցիր, թե դրանով կվիրավորես Աստծուն, որովհետև Նրան երբեք խորթ չեն մեր խոնարհ զգացումները: Եթե այսպիսի տեսիլքներ տեսնես, ապա Աստված գիտի թե ինչպես վարվել, որպեսզի հայացքդ չկտրես այդ տեսիլքից՝ հաստատելով քո հավատքն այն բանում, որ այդ տեսիլքն Աստծուց է: Նա է տալիս շնորհ՝ խոնարհներին, և ետ չի վերցնի քեզանից տեսիլքը՝ քո զգացմունքների պատճառով, որոնք դրսևորվում են խոնարհությաւնից մղված: Այսպիսին են թշնամու առավել գործածելի զենքերը, որոնցով հարձակվում է մեզ վրա:

Զվարթնոցի Մայր Տաճարը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ