30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը

Հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել: 2017 թ. հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ձեռնարկած […]

Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարությանը (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելեցին «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերություն` ծանոթանալու ընկերության գործունեությանը: Հայաստանում գործելով ավելի քան 20 տարի` ներկայում «Ապավեն»-ը կայացած տրանսպորտային ընկերություն է, որն արտասահմանում ունի գրասենյակների իր ցանցը,  լիարժեք տեխնիկական հնարավորություններ, հաճախորդների և գործընկերների մեծ բազա: Հայաստանից արտերկիր և հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում […]

Տարոն Մարգարյանն այցելել է մարտական դիրքերից մեկը

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների ծառայության, ինչպես նաև կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում […]

«Ավրորա»-ն հայտարարում է գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:  Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության և կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ: Աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժևորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու և լուսավոր ապագայի մասին գաղափարները: Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո։ Աշխատանքները ներկայացնելու […]

Որպեսզի այս չար ուռուցքը ցամաքի Հայաստանում

Իրական հավատքը մեծ հրաշքներ է գործում: Երբ Հարյուրապետը ավագներին ուղարկեց Տեր Հիսուսի մոտ, խնդրելով որ իր ծառային բուժի, ասեց ես արժանի չեմ քո մոտ գալու, դու էլ նեղություն մի կրի իմ մոտ գալու. «խոսքով ասա՛, եւ իմ ծառան կբժշկվի» (Ղկ 7:7): Հիսուսը զարմացավ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ […]

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այդ թվում` անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Խաչիկ Վ.-ն և նույն բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Կ.-ն 2016թ.-ի օգոստոսի 10-ին խուզարկություն են […]

Սուրեն Կարայանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանի դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջիններիս խնդիրները և մտահոգությունները, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու առնչությամբ։ Ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության տարածքում այս տարվա հունվարի 1-ից գործող դեղերի միասնական շուկայի ընձեռած հնարավորությունները և դեղ արտադրողների համար նախատեսվող գործընթացները։ «Լիկվոր» ՓԲԸ-ի կողմից […]

Տալիս եք շատ կոշտ և առարկայական միջոցառումների ծրագիր. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ կառավարության՝ 2016թ. դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը […]

«Ավագ դպրոցում պարզապես կրկնում ենք անցած նյութը». Լևոն Մկրտչյան (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի դիտարկմամբ՝ «Յանդեքս Ծրագրավորման դպրոց» նախագիծը լավ հնարավորություն է մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ավագ դպրոցներում եղած բացը լրացնելու առումով: «Սա նաև շատ կօգնի մեր ավագ դպրոցի տրամաբանությանը, որովհետև մենք այսօր ավագ դպրոցում կատարում ենք բավականին ոչ ճիշտ քայլ, երբ պարզապես ավագ դպրոցում կրկնում ենք անցած նյութը»,-այսօր Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի