21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Դա ուղղակի օգտագործում են քվեներ շահելու համար»

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի չի խուսափել պոպուլիստական խոստումներից:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Ավելին՝   դա ուղղակի օգտագործում են միմիայն քվեներ շահելու համար, և բնավ նեղություն չեն տվել նշել՝ ինչպես են պատկերացնում այս կամ այն առաջարկի իրագործումը»,- ասաց բանախոսը:

Մանասերյանը նշեց՝ քաղաքական ուժերի  ծրագրերի մեծ մասում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսք կա, բայց որևէ ծրագրում այդպես էլ չեն նկատվել հստակ քայլեր այդ ուղղությամբ: «Նույնը ստվերային տնտեսությանն է վերաբերում, բավական անդրադարձեր կան, բայց հետաքրքրիր է, որ ստվերի կրճատման և հարկման դաշտ բերելու, կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացման կապը հաստատված չէ»,- ասաց տնտեսագետը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ