02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարությանը (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելեցին «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերություն` ծանոթանալու ընկերության գործունեությանը: Հայաստանում գործելով ավելի քան 20 տարի` ներկայում «Ապավեն»-ը կայացած տրանսպորտային ընկերություն է, որն արտասահմանում ունի գրասենյակների իր ցանցը,  լիարժեք տեխնիկական հնարավորություններ, հաճախորդների և գործընկերների մեծ բազա: Հայաստանից արտերկիր և հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում […]

Տարոն Մարգարյանն այցելել է մարտական դիրքերից մեկը

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների ծառայության, ինչպես նաև կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում […]

«Ավրորա»-ն հայտարարում է գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:  Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության և կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ: Աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժևորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու և լուսավոր ապագայի մասին գաղափարները: Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո։ Աշխատանքները ներկայացնելու […]

Որպեսզի այս չար ուռուցքը ցամաքի Հայաստանում

Իրական հավատքը մեծ հրաշքներ է գործում: Երբ Հարյուրապետը ավագներին ուղարկեց Տեր Հիսուսի մոտ, խնդրելով որ իր ծառային բուժի, ասեց ես արժանի չեմ քո մոտ գալու, դու էլ նեղություն մի կրի իմ մոտ գալու. «խոսքով ասա՛, եւ իմ ծառան կբժշկվի» (Ղկ 7:7): Հիսուսը զարմացավ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ […]

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այդ թվում` անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Խաչիկ Վ.-ն և նույն բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Կ.-ն 2016թ.-ի օգոստոսի 10-ին խուզարկություն են […]

Սուրեն Կարայանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանի դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջիններիս խնդիրները և մտահոգությունները, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու առնչությամբ։ Ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության տարածքում այս տարվա հունվարի 1-ից գործող դեղերի միասնական շուկայի ընձեռած հնարավորությունները և դեղ արտադրողների համար նախատեսվող գործընթացները։ «Լիկվոր» ՓԲԸ-ի կողմից […]

Տալիս եք շատ կոշտ և առարկայական միջոցառումների ծրագիր. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ կառավարության՝ 2016թ. դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը […]

«Ավագ դպրոցում պարզապես կրկնում ենք անցած նյութը». Լևոն Մկրտչյան (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի դիտարկմամբ՝ «Յանդեքս Ծրագրավորման դպրոց» նախագիծը լավ հնարավորություն է մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ավագ դպրոցներում եղած բացը լրացնելու առումով: «Սա նաև շատ կօգնի մեր ավագ դպրոցի տրամաբանությանը, որովհետև մենք այսօր ավագ դպրոցում կատարում ենք բավականին ոչ ճիշտ քայլ, երբ պարզապես ավագ դպրոցում կրկնում ենք անցած նյութը»,-այսօր Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում ասաց […]

Մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան:Վարչապետը  համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը  սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար: Վարչապետը եղել է նաև  ուսանողների գրանցման բաժնում, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի