Կարեն Կարապետյանը ծանոթացել է համակցված կերերի արտադրությամբ և գինեգործությամբ զբաղվող ընկերությունների զարգացման ծրագրերին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի արտադրական ձեռնարկություններ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղվարդի համակցված կերերի արտադրության գործարանում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Գործարանն արտադրում է 35-40 տեսակի գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև թռչունների և ձկան համակցված կերեր, հումքը ներկրելով արտերկրից: 2010 թվականից գործող ձեռնարկությունը համալրված է ժամանակակից սարքավորումներով, արտադրանքն իրացնում […]





































