Ինչո՞ւ է աշխարհը աչք փակում Ադրբեջանի հանցագործությունների առաջ. «Փաստ»

Արցախում ստեղծված հումանիտար աղետը խորանում է։ Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը սեղմում է Արցախի շրջափակումը, որպեսզի էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրագործի։ Եթե սկզբից բնապահպանական խնդիրների անվան տակ ադրբեջանական իշխանությունների կողմից գործուղված կեղծ «էկոակտիվիստներն» էին փակել Լաչինի միջանցքը, ապա դրան հետևեց միջանցքում անցակետի տեղադրումը, որի գոյության պայմաններում նույնիսկ Կարմիր խաչի ծառայությանը թույլ չի տրվում օգնություն ցուցաբերել արցախահայությանը։ […]