22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուկրաինայի պետական պարտքը պատմական նոր ռեկորդ է գրանցել

Ուկրաինայի պետական և պետական երաշխավորությամբ պարտքն աճել և հոկտեմբերի վերջին հասել է 136.35 միլիարդ դոլարի:

Սա պատմական նոր ռեկորդ է:

Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Ուկրաինայի պետական և պետական երաշխավորությամբ պարտքը կազմել է 4958.37 միլիարդ գրիվնա կամ 136.35 միլիարդ դոլար:

Միաժամանակ պարզաբանում է, որ պետական և պետական երաշխավորությամբ արտաքին պարտքը կազմել է ընդհանուր պարտքի 68.04%-ը կամ 92.77 միլիարդ դոլարիսկ ներքին պարտքը՝ 31.96%, կամ 43.57 միլիարդ դոլար։

Ուկրաինայի պետական պարտքը կազմել է պետական և պետական երաշխավորությամբ պարտքի ընդհանուր ծավալի 93.54%-ը կամ 127.54 միլիարդ դոլար, այդ թվում՝ արտաքին՝ ընդհանուր պարտքի 62.98%-ը կամ 85.88 միլիարդ դոլար, իսկ ներքինը՝ 30.56%-ը կամ 41.67 միլիարդ դոլար։

Ուկրաինայի պետական երաշխավորությամբ պարտքը կազմել է 6.46%, կամ 8.8 միլիարդ դոլար, այդ թվում՝ արտաքինը՝ 5.06%, կամ 6.9 միլիարդ դոլար, ներքինը՝ 1.40%, կամ 1.9 միլիարդ դոլար։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Գերագույն Ռադան ընդունել է 2024 թվականի բյուջեն՝ 43.5 միլիարդ դոլարի պակասուրդով և 220 միլիարդ դոլարը գերազանցող պետական պարտքով կամ ՀՆԱ-ի 104.6%-ով։

Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինայի արտաքին փոխառությունները գալիք տարում պետք է կազմեն 41 միլիարդ դոլար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ