08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առաջարկում են «մարտի 1»-ի գործով հենց Ազատության հրապարակում դատ սկսել/տեսանյութ/

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը շարունակվում է: Մասնակիցներից Արմեն Հովհաննիսյանը հիշեցրեց Ժիրայր Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի դատավարությունների ու արձակված վճիռների մասին: «Տղաները կոտրված չեն, նրանք քմծիծաղով են տանում այն սարսափելի պատիժները, որ իրենց համար որոշել են Բաղրամյան 26-ում, կոտրել այդպիսի մարդկանց անհնար է»,-հայտարարեց նա Պետրոս Մակեյանն էլ ասաց, որ նոր բան չէր այս դատական որոշումը, […]

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 17.5 տոկոսով

2018թ. հունվար-փետրվարին. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 17.5 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին հիմնականում նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալների աճը: Այսպես, ընթացիկ տարվա հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 84.1 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 39.2 տոկոսով, իսկ […]

Զգույշ, կոշիկից վեր մի դատիր

«Գործը՝ գործիմացին, երկաթը՝ դարբնին»:  Ժողովրդական իմաստուն այս խոսքը միշտ պետք է հնչի մեր ականջներում,  որպեսզի խոսենք մի բանից, ինչից հասկանում ենք: Երբեմն մենք մեզ իրավունք ենք վերապահում քննադատել մի երևույթ, որի ոչ մասնագետն ենք, ոչ էլ գիտակը: Այս առումով շատ ուսուցողական է այս փիլիսոփայական մանրապատումը: Աթենացի հրապարակախոս և նկարիչ Ապելլեսն իր նկարներն ավարտելուց  հետո ցուցադրում […]

«Հանուն Հայաստան պետության» ճակատը ՀՀԿ ու ՀՅԴ անդամներին սթափվելու կոչ է անում (ֆոտո)

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Մասնակիցներից Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է կարողանալ բռունցքվել ու գնալ առաջ, և ինչքան էլ  ասեն, որ նրանք պարտված ենք, պետք է հասկանալ, որ համախմբված ժողովրդի դեմ խաղ չկա: Ապա ելույթի իրավունքը տրվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանին, ով ներկայացրեց ճակատի հայտարարությունը, որը վերաբերում էր նախագահ […]

Միշոն ՀՏ Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել

Ռեփեր Միշոն այսօր ուրախացրել է «Հայ Տղեք» նախագծի երկրպագուներին՝ Instagram-ի էջում հրապարակելով ՀՏ Հայկոյի հետ արխիվային լուսանկար: «Էն օրը «Շարմ» հոլդինգում էի, էս ֆոտոները տվին, ասին մեկը ես եմ»,-իրեն հատուկ հումորով նկարը վերնագրել է նա:

Ամերիկյան դատախազությունը Էրդողանի թիկնապահների նկատմամբ մեղադրանքը հանել է

ԱՄՆ-ում 2017 թվականի մայիս 16-ին թուրքական դեսպանության շենքի դիմաց  հավաքված ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի վերաբերյալ մեղադրանքները հանվել են:  Վաշինգտոնի դաշնային դատախազների պահանջով նախորդ տարվա նոյեմբեր ամսին թիկնապահներից 4-ի, իսկ այս տարվա փետրվար ամսին  ԱՄՆ արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցից մեկ օր առաջ ևս 7-ի նկատմամբ մեղադրանքը […]

«Իրական կյանքում այդ ցուցանիշն անհնար է»

Առևտրի ու ծառայությունների աճը անմիջապես պետք է զգացվի, բայց բարեկեցության մակարդակի բարձրացում չկա, բոլորս ենք դրանք ականատես լինում. Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով կառավարության ներկայացրած ցուցանիշներից, մասնավորապես արձանագրված 7.5 տոկոս տնտեսական աճից: Ըստ Խաչատրյանի՝ աճ կա, սակայն դա չի կարող իրականում լինել 7.5 տոկոս: «Իրական կյանքում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տեղեկատվության`  ս.թ. մարտի 24-ին` կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25 մ/վրկ-ի: Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը […]

Լևոն Ալթունյանը հանդիպել է Էլեկտրոնային առողջապահության ծրագրի ազգային օպերատորի աշխատակիցների հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարտի 22-ին այցելել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին: Ընկերության տնօրենը Նախարարին ներկայացրել է այս փուլում իրականացվող աշխատանքներն ու դրանց առնչվող տեխնիկական և բովանդակային առանձնահատկությունները, ցույց տվել armed.am էլեկտրոնային հարթակի վերջին թարմացումները: էլեկտրոնային առողջապահական համակարգի արդյունավետ և հստակ աշխատանքն ապահովելու գործում Լևոն Ալթունյանը հատկապես կարևորել է […]

Մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացած ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչին և նրան օժանդակողին.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՀԿԳ ավագ քննիչն ու նրան օժանդակող անձը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ներգրավվել են որպես մեղադրյալներ: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի