Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու. Սեյրան Սարոյան
«Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու»,-այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Ինքը տիրապետում է բանակին, երկար տարիներ եղել է փոխնախարար: Տոնոյան Դավիթը լուրջ դպրոց անցած մարդ է, անցել է եւ բանակը: Ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար, ուժեղ նախարար է լինելու: […]


































