Դատարանը վերսկսեց ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատաքննությունը
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը: Սակայն,դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, նշեց, որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կա։ Դատարանը հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության 130-րդ հոդվածի համաձայն՝ վերսկսվել է սույն քրեական գործով դատաքննությունը: Դատարանը հայտնեց,որ պետք է որոշեն, […]
































