02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսոկղական գործողությունները: Արդյունքների մասին ծառայությունը կտեղեկացնի լրացուցիչ:

Ի՞նչ են սովորաբար գողանում հյուրանոցներից

Ի՞նչ իրեր են սովորաբար կորչում հյուրանոցներում: Բոլորը կպատասխանեն՝ խալաթներ, կախիչներ, մոմեր: Պարզվում է՝ շատ այլ օրիգինալ գողություններ էլ են լինում, հատկապես՝ բարձրակարգ հյուրանոցներից: Ամենաանսովոր գողություններից մեկը տեղի է ունեցել Victoria-Jungfrau Grand Hotel and Spa-ում 2005 թ., երբ համարից կորել է 83.5 կգ-անոց քար: Հանցագործներին չէր խանգարել այն հանգամանքը, որ քարը շղթայով ամրացված է եղել, ինչպես […]

Չմնա վարչապետի քմահաճությանը

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց: Շարունակում եմ պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը պետք է լինի պետական հոգածության առարկա և երաշխավորվի օրենքով: Եվ խոսքը ոչ թե Վեհափառին պետական բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ տալու մասին է, այլ պետական պաշտպանության ենթակա անձի կարգավիճակ […]

Հայաստանը կարող է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից. Ջոն Բոլթոն

Առավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է, ասել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ապագա ունի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, նաև հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական ազդեցությունը տարածաշրջանում, Ջ.Բոլթոնն ասել է. «Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն […]

Սպասվում են ինտենսիվ անձրևներ

Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան […]

Երևանի ավագանին կգումարի արտահերթ նիստ

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 29-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստը կմեկնարկի ժամը 14:00-ին: Նիստի օրակարգում կլինեն հետևյալ հարցերը. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, […]

Այս այցով չեմ եկել ԼՂ կարգավորման հարցում նոր լուծումներ առաջարկելու. Ջոն Բոլթոն

Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը բարդ է, եթե հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ այդ հարցը, այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Ես այս այցով չեմ եկել ամերիկյան քաղաքականության մեջ փոփոխություն ազդարարելու կամ նոր լուծումներ առաջարկելու։ Անշուշտ, կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ և ի վերջո, կողմերը պետք է […]

Կառավարությունը նվազեցրեց ՊՆ-ի հատկացումները

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց  86,8 միլիոն դրամով նվազեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումները:   Միջոցները կուղղվեն այն ծախսերին, որոնց մանրամասները այսօրվա նիստի գաղտնի ռեժիմում զեկուցել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:   Դավիթ Տոնոյանը, միաժամանակ, կառավարությունից մեկ օր ժամանակ խնդրեց, որպեսզի տեխնիկական փոքրիկ շտկումներ կատարվեն:    

Աջ ղեկով մեքենաները կարող են բերվել որպես պահեստամաս. նախարար

Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ հարցը որևէ մեկը որևէ մեկի վրա չի գցում, հստակ է՝ օրենքն արգելում է դրանց ներկրումը որպես տարնսպորտային միջոց, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ «Վաղը տեղի են ունենալու այս հարցով քննարկումներ, ու կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի։ Քննարկումներին հրավիրվելու […]

Մեր գյուղում շիլաշփոթ է. ոստիկանությունը ժողովրդի վրա ուժ է գործադրում. Ուրցաձորցիները բողոքում են/տեսանյութ/

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ուրցաձորցիները բողոքում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման դեմ՝ Գևորգ Ավետիսյանին նշանակել Ուրցաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: «Գյուղապետարանի աշխատակազմը առանց գյուղապետի նորմալ աշխատում էր, և այնպես չէր, որ հրաժարականից հետո ցուցարարներն ակնկալիք ունեին, որ իրենց միջից պաշտոնակատար էր նշանակվելու: Իրենց պահանջը միայն գյուղապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի