23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գործող ԸՕ–ն հնարավորություն է տալիս կազմակերպել ազատ, ժողովրդավար ընտրություններ. Տիգրան Մուկուչյան

Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք կազմակերպել ընտրությունները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: 

«Ընտրական ամբողջ գործընթացը կազմակերպվելու է գործող Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան»,- նշեց նա՝ խոսելով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: 

Հարցին՝ գործող ԸՕ-ով հնարավո՞ր է անցկացնել ժողովրդավարական ընտրություն՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների շուրջ հնչած քննադատությունները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ չէր ցանկանա 2017թ.-ի ընտրությունները ևս մեկ անգամ գնահատել: 

«Գնահատականները ժամանակին հնչեցվել են թե՛ քաղաքական ուժերի կողմից, թե՛ դիտորդական կազմակերպությունների: Գործող ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպել ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավար ընտրություններ»,- հավելեց Տիգրան Մուկուչյանը: 

Դիտարկմանը, թե ռեյտինգային ընտրակարգի հետ կապված մեծ քննադատություն եղավ և օրենսգիրք էր մշակվում հենց ընտրակարգը փոխելու համար, ԿԸՀ նախագահն արձագանքեց, որ ընտրակարգի ընտրությունը հանձնաժողովը գնահատել չի կարող, դա բացառապես քաղաքական ուժերի կողմից կայացվող որոշում է: 

«Գործող ԸՕ-ում ամրագրված է այն ընտրակարգը, որն ամրագրված է: Դրան համապատասխան հանձնաժողովը պետք է իրականացնի ընտրությունների կազմակերպում ու անցկացնում»,- նշեց նա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ