17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը մեկնում է Արցախ

Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ։ Այս մասին  հայտնել են ՀՀԿ գրասենյակից։ Առայժմ հայտնի չէ՝ կմասնակցի արդյոք Սերժ Սարգսյանը հրապարակային տոնակատարություններին։ Հիշեցնենք, որ մայիսի 8–ին լրանում է Շուշիի ազատագրման 27–րդ տարին։

ԱԱԾ պետը ստանալու է ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը /տեսանյութ/

«Երբ քաղաքապետարանից ասում էին, որ օպտիմալացման արդյունքում կարող է հաստիքացուցակն ավելանալ, մտածում էի, որ բառախաղ կա, քանի որ գիտեմ, որ մեծ քանակությամբ հաստիքներ կան, որոնք պարզապես անարդյունավետ է քաղաքում ունենալը։ Հիմա փոփոխություն է տեղի ունեցել, և այդ հաստիքացուցակների թիվն էլ ավելի է մեծացվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ում անհանգստացնում […]

Հայաստանը լիովին հավատարիմ է Եվրոպայի խորհրդի արժեքներին. Փաշինյան

Եվրոպայի խորհուրդը, որը նշում է ստեղծման 70-ամյակը, արժեքների ունիվերսալ համակարգ է՝ հիմնված մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ օրենքի գերակայության վրա։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստաի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը լիովին հավատարիմ է այդ արժեքներին եւ պատրաստ է աջակցել կազմակերպությանն ապագա բարեփոխումներում։ «Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ Եվրոպայի խորհրդին […]

Արժեզրկում են Քարահունջը, մշակութային տեռոր է կատարվում. մասնագետները ահազանգում են

Այսօր մամուլի ասուլիսին «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Նանա Հերունին, ճարտարապետ «Ազգային հնչյուն ստուդիայի» տնօրեն Թովմաս Բադալյանը, իրավաբան Պերճուհի Եթարյանն անդրադարձան Քարահունջում իրականացվող պեղումներին՝ նպատակ ունենալով ներկայացնել, թե  Քարահունջը քարե աստղադիտարան չէ: Նանա Հերունին ասաց, որ պեղումներն արվում են պետության կողմից տրված լիցենզիայով, Աշոտ Փիլիպոսյանն է ստացել: «Լիցենզիան տվել է միջգերատեսչական հանձնաժողովը, որի անդամ է […]

«Բարև ձեզ, նորից հայե՞րը». Թինա Կանդելակին հայերենով դիմել է հայ վարպետներին (տեսանյութ)

Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որում նա հայերենով դիմում է սպա կենտրոնը վերանորոգող հայ վարպետներին: «Բարև ձեզ: Կրկին հայե՞րն են վերանորոգում: Ինչո՞ւ են ամեն անգամ հայերը վերանորոգում: Իսկ վրացիները, ինչ է, չե՞ն կարող»,- հարցրել է Կանդելակին: Սպա […]

Եվրատեսիլ 2019. Սրբուկի 1-ին փորձը Թել Ավիվում /տեսանյութ/

Եվրատեսիլ 2019-ին հաշված օրեր են մնացել և Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է Իսրայել, որի մայրաքաղաք Թել Ավիվում մայիսի 14-ին մեկնարկելու է մրցույթը: Այսօր՝ մայիսի 6-ին, տեղի ունեցավ Սրբուկի առաջին փորձը, որից մի քանի կադրեր ներկայացնում ենք ստորև:   Բեմին Սրբուկը սև հագուստով էր, իսկ բեմական ձևավորումը արված էր կարմիր ու սև գույների համադրությամբ: Ելույթի կուլմինացիոն […]

Կոտայքի մարզպետը հաղորդում է տվել. քրեական գործ է հարուցվել

ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին: ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի կողմից նախապատրաստված նյութերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող […]

Չհավատաք, որ Սեյրան Օհանյանն ու նրա պես մարդիկ կարող էին գնդակ ուղղել մարդկանց վրա. Աստվածատուր Պետրոսյան

Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով Շուշիի ազատագրման կարևորությանը և այդ գործում մեծ դեր ունեցած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, նշեց, որ նա եղել է և կմնա ամենահայրենասեր ու սիրված զինվորականներից մեկը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել՝ սահմանադրական կարգը տապալելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի