20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իրավական ուղի» կազմակերպությունը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը սկսում է #Հետևանք նախաձեռնությունը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Կազմակերպությունը ներկայացրել է նախաձեռնության նպատակները:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Օրերս բոլորեց ՀՀ նոր իշխանությունների ձևավորման մեկ տարին։ Այդ ընթացքում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը, չնայած իշխող ուժի չարչրկված կարգախոսներին, լայնորեն ներառում է իրավունքը բացահայտորեն ոտնահարող գործիքակազմ՝ ընդհանուր առմամբ միտված չլինելով հանրության առջև ծառայած իրական խնդիրների հաղթահարմանն ու կառավարման որակի բարելավմանը։ Այդ ապակառուցողական միտումը ժամանակի մեջ ցավոք մեղմացման նշաններ ցույց չի տալիս, ուստի ձեռնամուխ ենք լինում իրավապաշտպանական միջոցներով դրան ակտիվ հակազդելուն։

Վերոգրյալ նկատառումներով պայմանավորված՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը սկսում է #Հետևանք նախաձեռնությունը, որը նպատակ ունի՝

1. Փաստագրել և հանրայնացնել մարդու հիմնարար իրավունքների խախտման՝ հասարակության համար դեռևս անհայտ դրսևորումները։

2. Իրավական գնահատականներ տալ քաղաքական բովանդակություն ունեցող՝ մարդու հիմնարար իրավունքների խախտումներին։

3. Հաշվառել իրավակիրառական գործառույթ իրականացնող այն պաշտոնատար անձանց, որոնք իրավունքը փոխարինում են «քաղաքական նպատակահարմարությամբ»՝ թույլ տալով մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։

4. Միջազգային կառույցներին համակարգված ձևով ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը։

«Հետևանք» նախաձեռնության շրջանակներում իրավաբանական խորհրդատվության և իրավապաշտպանական աջակցության ձևաչափերով պատրաստ ենք գործակցել ապօրինությունների և իրավական կամայականությունների ենթարկված անձանց և նրանց փաստաբանների հետ»։

Կազմակերպության հիմնադիր Ռուբեն Մելիքյանը, տարածելով կազմակերպության նոր նախաձեռնության մասին տեղեկությունը, մեկնաբանել է այն. «Սա թարգմանաբար նշանակում է՝ իրավունքի փոխարեն հրահանգներ կիրառողները պետք է գիտակցեն, որ «այսօր» ապօրինություններն արձանագրվելու են, անունները տրվելու են, իսկ «վաղը» լինելու է պատասխանատվությունը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ