02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մակունցի համար անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում Մարուքյանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառմանը, որով վերջինս անդրադարձել էր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից տարիներ առաջ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դրոշը տրորելուն։
 
«1. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ավելի ուշ մանրամասներ կներկայացնի ակցիայում տեղի ունեցածի վերաբերյալ և այն մասին՝ արդյոք այրվել է դրոշ, թե՝ ոչ, կամ տրորվել է դրոշ, թե՝ ոչ:
 
2. Հանրությանը տեղեկացնում եմ, որ պարոն Մարուքյանի կողմից մատնանշվող ակցիան առնչվում է տարիներ առաջ Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքին և դրան հաջորդող տարատեսակ ակցիաներին, որոնք անցկացվել են թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում: 
 
3. Հիշեցնում եմ, որ այդ ցավալի սպանությանը հաջորդող տարբեր բնույթի ակցիաներին հաղորդակից և մասնակից է եղել ոչ միայն պարոն Գևորգյանը, այլ գրեթե ողջ հայությունը: Եվ այն հոգեվիճակը, որն ունեինք բոլորս, մեզանից յուրաքանչյուրին որևէ կերպ մասնակից է դարձրել առանձին ակցիաների, այդ թվում՝ մոմավառության:
 
4. Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է պարոն Մարուքյանն անդրադառնում այս թեմային, հիմա և ինչ նպատակ է հետապնդում: Եթե նպատակը հայ-ռուսական հարաբերություններում անվստահության սերմանումն է, ապա պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին այդ առումով զուր ջանքեր գործադրելու համար», – գրել է Լիլիթ Մակունցը։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ