31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահացել է Հրաչյա Աշուղյանը

Կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը:

Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 7-ին` Թբիլիսիում: Դերասան Գեւորգ Աշուղյանի որդին է: 1963թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963-75թթ աշխատել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975թ-ից` հայկական հեռուստաթատրոնում` որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր:

1967թ-ից դասավանդել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում (2002թ-ից` պրոֆեսոր), 1992թ-ից` Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1975թ-ից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ: Բեմադրել է Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Լ.Շեյնինի «Ծանր մեղադրանք», Վ.Դելմարի «Հիշիր վաղվա օրդ», Ե.Օտյանի «Թաղականին կնիկը», Զ.Դարյանի «Օր առանց մայրամուտի», Մ.Մրոժեկի «Վտարանդիներ», Գ.Սունդուկյանի 4 վոդեւիլի հեռուստաներկայացումները, զանգվածային թատերականացված հանդիսություններ («Էրեբունի-Երեւան», «Գլաձորի 1700-ամյակը», 1-ին-ից 3-րդ համահայկական խաղեր եւ այլն): Բեմադրություներ է իրականացրել նաեւ արտասահմանում:

1985թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2013թ.` Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` ժողովրդական արտիստի կոչման:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ