05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը

Արատավոր ենք մենք Գիտենք խղճի հետ գործարքներ անել։ Անկիրթ՝ սակայն ուսուցանել գիտենք։ Անձեռնհաս՝ բայց ղեկավար։ Վերևին՝քծնել, ներքևին՝ ստորացնել։ Ձեռքը մեր կաշառք տալու-առնելու է սովոր, մեր աչքը՝ գողության, մենք սուտ արտադրող ենք ու լեզուն մեր՝ անամոթ։ Մեջքը մեր՝ անբանության սովոր։ Ստրկացնել հոգիներ և արբենալ իշանությունից անսահմանափակ։ Տիրել՝ ինչ շարժվում է, ինչ անշարժ է, ինչ ծնվել է, ինչ ծնվելու է: Մարդու կյանքն արժեք չունի մեզ համար, հոգին՝ առավել։ Հանուն գաղափարի զոհաբերել գիտենք և զոհերին չհաշվել։ Մեր ճանապարհից շնորհալիներին հեռացնելու վարպետ ենք, դիակների վրայով բարձրանալու՝ սովոր։ Մարդ չես եթե մեր ոհմակից չես և արժեք չունես: Մենք ձև ենք և ոչ բովանդակություն։ Մենք խոսք ենք և ոչ թե գործ։ Ժողովրդին ակմբել գիտենք ու դարձնել ամբոխ։ Տերերից վախենում ենք, հիստերիկ ցավագարությամբ ծափահարում։ Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը: Այն՝ ինչ տեսել ենք, այն՝ ինչ սովորել ենք․․․

Սոս Սարգսյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ