12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել

Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի […]

Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է հրաժարականի մասին։ Նրա հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ […]

Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են. Դատարանը հրապարակեց որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հունիսի 7-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշում է կայացրել մասնակի բավարարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: «Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը […]

Քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է միայն ձեռնտու լինել թշնամի պետությանը. ազատամարտիկ /տեսանյութ/

«Ես չեմ կարծում, որ կա բարոյական նորմ ունեցող մարդ, ով կցանկանա մասնակցել «Ապրիլյան պատերազմն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև կասկածի տակ դնել մեր 18 տարեկան հերոս զինվորների հաղթանակը և ստեղծել մի հանձնաժողով, որը կարող է կոնկրետ վարկաբեկել մեր բանակը, միայն կարող է ձեռնտու լինել մեր թշնամի պետությանը»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետը հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ռազմական և  […]

Բակո Սահակյանն այսօր ավելի պետական գործունեություն է ծավալում քան՝ մեր երկրի վարչապետը

ՀՀԿ խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Գաբրիելյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը հայանպաստ չէ: «Վարչապետը հրապարակային ասուլիսներում հայտարարություններ է կատարում, որը մեծ դիվիդենտներ է տալիս մեր թշնամուն թե՛ դիվանագիտական և թե՛ միջազգային ասպարեզներում: Այս հատարարությունների ֆոնին Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ որպես Արցախյան հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցող մարդ, այսօր էլ ավելի պետական գործունեություն է […]

Իշխանությունը փորձում է հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հեքիաթը. Աշոտյան

Հնարքները գործադրելով փորձում էին մեր հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հերթական հեքիաթը… Հայաստանի դիմադրողականությունը իջել է արտաքին աշխարհում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, պետք չէ լինել աշխարհաքաղաքական փորձագետ, որպեսզի փաստել այս դառը իրողությունը. «Մեր իշխանությունները իրենց քարոզչական բոլոր հնարքները գործադրելով փորձում […]

Սերժ Սարգսյանն ունի մարտական ընկերներ, մի բան, որ Աստված տա Նիկոլ Փաշինյանը չունենա. Արմեն Աշոտյան

«Մենք երբեք չենք ասել, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը չի լինելու: Նուր Սուլթանում չի եղել այն հանդիպումը, որի համար հայկական կողմը դիմել էր: Ռուսական կողմը մեր կողմին ասել էր՝ կգաք Պիտեր կհանդիպենք»:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ում խոսքերով, անլրջություն է, երբ երկրի ղեկավարն արտաքին և ներքին քաղաքական ինտերվյուների մեջ փորձում է […]

Մարդու իրավունքների պաշտպանը ահազանգում է

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի […]

Պուտինն ու Փաշինյանը չեն խոսել ԼՂ հակամարտության մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը չեն քննարկել ԼՂ հակամարտությունը Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պեսկովը նշել է, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանը հունիսի 6-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք մեկնեց տնտեսական ֆորումին մասնակցելու համար:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված