14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ծանուցագիրը ստացել եմ, ի՞նչ պետք է անեի, պետք է դնե՞ի ռամկայի մեջ, կախեի պատին Այվազովսկու նկարի կողքի՞ն. Գագիկ Ծառուկյան

Ծանուցագիրը ստացել եմ, ի՞նչ պետք է անեի, պետք է դնե՞ի ռամկայի մեջ, կախեի պատին Այվազովսկու նկարի կողքի՞ն, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

 

«Ծանուցագիրը ստացել ենք, ուրիշ ի՞նչ հարցեր կան։ Առանց ծանուցագիր որ գնայի, չէի՞ն ընդունի», – ասաց նա։

Հիշեցնենք, Աբովյանում ՔՊ քաղաքապետի թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետքերով Քննչական կոմիտեն ծանուցմամբ հարցաքննության էր հրավիրել ԲՀԿ ղեկավարին։

Ծառուկյանը, սակայն, պատռել էր ծանուցագիրը և չէր ներկայացել հարցաքննության։ Քննչական կոմիտեն երկրորդ անգամ է ծանուցումն ուղարկել Ազգային ժողով։

ԲՀԿ ղեկավարն ասաց, որ քննչական կոմիտեին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։

«Կարիքը չկա քննչական կոմիտե գնալու, ինչ որ պետք է, իմ փաստաբանի հետ թուղթը ստարագրած, ուղարկած է», – ասաց Ծառուկյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ