15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մի’ պառակտեք հասարակությանը, մի’ խրախուսեք այլասերումը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի այն հայտարարությունը, թե Հայաստանը հեռու է աշխարհաքաղաքական խաղերից՝ անհանգստության տեղիք են տալիս:

 
ՀՀ յուրաքանչյուր ղեկավար պետք է ուշի ուշով հետևի աշխարհաքաղաքական, առավել ևս տարածաշրանային զարգացումներին: Արցախի հարցի հայանպաստ լուծման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, սփյուռքի ուժերի համախմբման Հայկական Օրակարգը դա է պահանջում :
 
Հետևապես, ինչպես կարելի է վարել արտաքին քաղաքականություն, չհասկանալով գերտերությունների գեոպոլիտիկ շահերը, որոնք իրենց արտացոլումն ունեն մեր տարածաշրջանում, և առանց որի լուրջ հաշվարկաման հասնել Արցախի հարցի հայանպաստ լուծմանն և ՀՀ անվտանգության ապահովմանը: Այլ բան է, որ դա Ձեր ամբոխավար կառավարությանը հասու չէ: Նշեմ, որ Ադրբեջանը և Թուրքիան ակտիվ աշխարհաքաղաքական գործունեություն են ծավալում և միջազգային ասպարեզում ապահովում իրենց երկրների շահերը, որը ի վնաս ՀՀ-ի է: 
 
Եթե Ձեր ուղեղին հասու չէ միջազգային դիվանագիտությունը, հետևապես ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը մնում է հայ ժողովրդի բազկին և մտքին, ինչը հնարավոր է ապահովել միասնության, ազգային արժանապատվության, հայրենասիրության գաղափարների գիտակցման և պրոպագանդայի շնորհիվ, և ուրեմն մի’ մերժեք այս գաղափարները, մի’ պառակտեք հասարակությանը, մի’ խրախուսեք այլասերումը»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ