05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առաջ 2 միլիոն աշխատավարձ էի ստանում, հիմա՝ 1,5. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ կարիք չկա ևս մեկ անգամ անդրադառնալ ՀՀ վարչապետի կողմից տրված գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել է նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձը, քանի որ, ըստ նրա՝ այդ մասին վարչապետը համապարփակ անդրադարձել է  Ազգային ժողովում: «Որևէ այդպիսի նպատակադրված գաղտնի որոշում չի եղել։ Ինչ վերաբերում է մեր պարգևավճարներին, ապա ուղղակի վարչապետի […]

ԿԳ նախարարի միջնորդությամբ 20 մլն. դրամ է հատկացվել, որպեսզի ֆիլմ նկարահանվի սեռափոխության վերաբերյալ

ԿԳ նախարարի միջնորդությամբ 20 մլն. դրամ է հատկացվել, որպեսզի ֆիլմ նկարահանվի սեռափոխության վերաբերյալ: Մասնավորապես՝ ծանրամարտի չեմպիոն կին Մելինե Դալուզյանի մասին է, ով այլևս «կին» չէ, այլ «տղամարդ»՝ Մել Դալուզյան: Այս կապակցությամբ հարգելի ՀՀ քաղաքացիներ դիմում եմ ձեզ: Այն, որ մեր իշխանությունից՝ ՀՀԿ-ից, դժգոհ եք՝ դա լրիվ ձեր իրավունքն է և ես հարգում եմ ձեր կարծիքը, […]

Ադրբեջանցիներին ենք հարստացնում. ավտոներկրողներ /տեսանյութ/

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները ցանկանում են, որպեսզի աջ ղեկով մեքենաների ղեկերը փոխեն ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում։ Նման կոչով նրանք երկու շաբաթ առաջ նամակ են փոխանցել կառավարությանը և պատասխան չստանալով, այսօր եկել են Կառավարության շենքի մոտ՝ հասկանալու, թե ինչու իրենց խնդրանքին չեն արձագանքել։ «Երկու շաբաթ առաջ դիմել էինք կառավարությանը, որպեսզի վերանայեն իրենց որոշումը՝ աջ ղեկը […]

Փաշինյանը պետք է իմանա՝ ինչ է կատարվում երկրում, որ իր հրամանները գետնով են տալիս /տեսանյութ/

Այսօր նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյաննը նամակ է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ահազանգում է մանկահասակ երեխաների օրգանների ու նորածինների վաճառքի մասին: Ըստ Մարինա Խաչատրյանի՝ Հայաստանում գործում է երեխաների վաճառքի մաֆիա եւ ներկայացրեց կոնկրետ օրինակ, որի շուրջ էլ դիմում են վարչապետին: https://www.youtube.com/watch?v=WIeSUvp-53c

Հայաստանը միանգամից 6 հորիզոնականով նահանջել է Doing Business-ի վարկանիշում

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Doing Business ամենամյա վարկանիշը: Հայաստանը 2020 թվականի համար նախատեսված վարկանիշում 47-րդն է: 2019 թվականի համեմատ Հայաստանը նահանջել է 6 հորիզոնականով: Դուինգ բիզնեսի զեկույցում նշվում է, որ Հայաստան ուժեղացրել է շինանարարության որակի վերահսկողությունը՝ ավելի խիստ պայմաններ ներկայացնելով ճարտարապետների ու ինժեներների համար:  Հարկերի վճարման մասով նշված է, որ գործընթացը հեշտացել է, արտահանման ընթացակարգը […]

1 մլն ստորագրություն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության: Նախաձեռնողներն գաղտնի են պահվում /տեսանյութ/

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը փոքր  սեղան է դրել կառավարության շենքի առջև և ստորագրահավաք է իրականացնում։ Նա պատրաստվում է ստորգրահավաքի միջոցով  հայտ ներկայացնել՝ այլընտանքային վարչապետ նշանակվելու համար։ Նրա խոսքով`երբ 1 մլն քաղաքացու ստորագրություն հավաքվի, պարզ կլինի, որ հասարակությունը չի վստահում ներկա կառավարությանը: Ի դեպ,  Անի Զախարյանը չհայտնեց իր թիմի անդամների անունները`նշելով, որ սխալ էսկզբից եւեթ բացահայտել այն լուրջ անունները, որոնք իրենց հետո են, որպեսզի չթիրախավորեն: Առայժմ այդ անունները գաղտնի […]

«Մի շտապեք եզրահանգումներ անել`еще не вечер». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, իսկ իրականում՝ չեմ բացառում, որ հենց ինքը, փորձել է պատասխանել իմ կողմից հնչեցրած մտքին, թե նա կերազեր հասնել մինչհեղափոխական կառավարության 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշին, մեղադրելով ՀՀԿ-ին Կարեն Կարապետյանին վարչապետ չառաջադրելու մեջ: •Նախ, առնվազն զավեշտալի են հոդվածագրի, իսկ միգուցե Նիկոլի «կոկորդիլոսի արցունքները» Կարապետյանին […]

Արսեն Բաբայանը կալանավորվեց

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը  դատարանի որոշմամբ կալանավորվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը: Հիշեցնենք, որ Ա.Բաբայանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա: Երեկ պետք է քննվեր ձերբակալության դեմ բերված բողոքը, սակայն Բաբայանի ներկայությունը դատարանում չէին ապահովել։ 

Արսեն Բաբայանը փաստաբանի միջոցով նամակ է փոխանցել

 Հայտարարություն (փաստաբանիս միջոցով)  Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև՝ ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։  Վստահեցնում եմ, որ չեմ կատարել այնպիս արարք, ինչի համար հնարավոր կլինի ինձ ենթարկել պատասխանատվության՝ օրինական կարգով։ Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը հենց առաջին քայլից ամբողջությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի